▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չինարիում գնդակը հայտնվել է տներից մեկում, որտեղ հղի կին է եղել՝ երեխաների հետ

Նախօրեին՝ երեկոյան, ադրբեջանցիները հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Մի քանի ժամ շարունակ կրակահերթ են բացել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Կրակել են խոշոր տրամաչափի գնդացիրներով:

ДШК-ի գնդակներից մեկը հայտնվել է Չինարիի տներից մեկում, որտեղ այդ պահին հղի կին է եղել՝ 2 երեխաների հետ: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:  Բարեբախտաբար գյուղում վիրավորներ չկան:

«Մեր տղաները կարողացան արժանի հակահարված տալ ու լռեցնել թշնամուն»,-նշեց Սամվել Սաղոյանը՝ հավելելով՝

«Մենք ինչպես միշտ՝ դուխով ենք»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին