Բարաք Օբամայի վարչակազմը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտնում է Նովոստին: Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին ասել է, որ ռազմական միջամտությունը խախտում է միջազգային իրավունքը:
«Վաղուց գնացել են այն օրերը, երբ միջազգային հանրությունը կանգնած է հանգիստ շրջանակներում, երբ մի երկիր ստիպված է մեկ այլ տարածքում ընդգրկվել», - ընդգծել է նա:
Ծիծաղել կարելի է միայն. կներեք, իսկ երբ ԱՄՆ-ն անկախացավ Բրիտանական կայսրությունը միանգամից ընդունեց այդ անկախության փաստը .... իսկ Օբամայի վարչակազմը հիշում է սեփական երկրի պատմությունը, ինչպես հեռու անցյալի, ասենք մի երեք հարյուր տարվա առավելագույնս, այնպես էլ ոչ վաղ անցյալի` նկատի ունենալով Լիբիա, Իրաք Եգիպտոս: Դե անձամբ Օբամային ինչ որ բան ասելն անիմաստ է .... այս դեպքում սեփական նախնյաց պատմությունը կարելի է ամփոփել մեկ էջի մեջ` անցում այս պլանտացիայից մյուս պլանտացիային: Թող կոպիտ չհնչի. ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում աֆրո-ամերիկացիներին ու ինձ համար սարսափելի էր տեսնել ստրկության մասին պատմող ցուցանմուշները ամերիկյան թանգարաններում, սակայն և դժվար է պատկերացնել այն ցինիզմը, որ կա ամերիկյան քաղաքականության ու դիվանագիտության մեջ:
Ստացվում է, որ կարելի է, որ աշխարհը հանգիստ նայի թե ոնց են մարդիկ ներխուժում այլ պետություն ու ստիպում, որ այն ապրի իրենց կանոններով, ստացվում է, որ աշխարհը կարող է հանգիստ նայել, թե ինչպես են պատրվակ վերցնում ահաբեկչական ակտը, որի ծագումն իսկ անհայտ է, քանզի տարածված կարծիք է, որ Բին Լադենը եղել է ամենասերտ հարաբերությունների մեջ Սպիտակ Տան ու վերջինիս տանտերերի հետ երկար տարիներ կամ տասնամյակներ, ինչպես շատ շատերը արաբական աշխարհում` սկսած Սաուդյան Արաբիայի ներկայիս թագավորից, ով իր նվիրական պարտքն է համարում ԱՄՆ յորաքանչյուր նոր նախագահի պարգևատրել իր երկրի բարձրագույն պարգևով.- և սկսում վերակազմակերպել ամբողջ աշխարհը նույնիսկ կրոնական-աստվածաբանական ենթատեքստ տալով սեփական գործողություններին, թե ամերիկյան ազգը վերացնում է համամարդկային չարիքը և պատերազմ է մղում սատանայի իշխանության դեմ. հանգամանք, որը արտացոլվեց Բուշ-կրտսերի ելույթներից մեկում: Այս ամենին աշխարհը կարող է հանգիստ նստել ու նայել, այ իսկ երբ որևէ ժողովուրդ իրացնում է սեփական ինքնորոշման իրավունքը, դա արդեն անընդունելի է: Անշուշտ հասկանալի է, որ քաղաքականությունն ու դիվանագիտությունը նման են պոռնկությանն ու խաբեբայությանը, բայց որ ամերիկյան քաղաքականության ու դիվանագիտության դեպքում այն այս աստիճան վուլգար է ու ցինիկ .... նույնիսկ մի փոքր անհավատալի է: