▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձկների զանգվածային սպանդ Հրազդանի ՋԷԿ-ի պատճառով.«Ժողովուրդ»

Մի քանի օր է` Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներն ահազանգում են Հրազդան գետում տեղի ունեցող բնապահպանական լուրջ խնդրի մասին:

 

«Ժողովուրդ»-ի թղթակիցն  այցելելով Ջրառատ, Հրազդան գետի այդ հատվածում ականատես եղավ  կողակ ձկնատեսակի զանգվածային ոչնչացմանը: Տեղացիների պնդմամբ, ձկների  սատկելու  մեղավորը  Հրազդանի ՋԷԿ-ն է: Երկու-երեք ամիսը մեկ  ՋԷԿ-ում  խողովակների ֆիլտրացում է արվում  շոլոջ տեսակի թունավոր նյութով, որն էլ  հետո լցնում են գետ:Ամեն անգամ ֆիլտրացումից հետո գետի գույնը մգանում է եւ ջրի երեսին  են հայտնվում սատկած ձկները:Հենց այս ջուրն են խմում նաեւ գյուղացիների  անասունները, ինչպես նաեւ դրանով  են բնակիչները  ոռոգում բանջարաբոստանային մշակաբույսերը: Բնակիչների խոսքերով՝  ՋԷԿ-ը չի ընդունում մեղքի իր բաժինը:Դիմելով «Ժողովուրդ»-ին՝ բնակիչները պահանջում են  հարցը բարձրացնել հանրային մակարդակով, հրավիրել փորձագետների, փորձաքննություններ կատարել` համոզվելու՝ արդյոք գործարանի արտանետած քիմիկատն է գետի աղտոտման պատճառը: Եթե իրենց կասկածներն արդարացվեն,  ՋԷԿ-ի  ղեկավարությունը պետք է անհապաղ պատասխանատվություն կրի: Փորձեցինք անձամբ կապվել ՋԷԿ-ի տնօրինության հետ՝ ստեղծված իրավիճակից բացատրություն ստանալու նպատակով, ինչը, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց:Գործարանի քարտուղարության բաժնից մեր հեռախոսազանգին չպատասխանեցին, իսկ գլխավոր ինժեներն անջատում էր հեռախոսը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին