▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկրկնվի»․ Փաշինյանը բարկացավ, հանձնարարականները չեն կատարվում

Կառավարության նիստին նախագծերից մեկի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ, թե իր հանձնարարականները չեն կատարվում։ Նա նկատեց, որ ամեն շաբաթ խոսում է այդ մասին, բայց հարցը չի լուծվում։

«Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում, գնացեք։ Եթե հանձնարարական է տրվում, պետք է կատարել, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել։ Բանավոր խոսակցությունները, թե ասացինք, լսեցինք, դադարեցրեք, չի լինի սենց։ Քանի՞ անգամ զգուշացնեմ, որ իմ հանձնարարականները կատարվեն։ Ես անընդհատ հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում»,- դիմելով Կառավարությանն ասաց վարչապետը ու պահանջեց, որ այլևս նման դեպք չկրկնվի, թե չէ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել։

Կառավարության փետրվարի 19-ի նիստն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին