▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնահանջեցիր, որովհետև տեսակդ դա էր. ուղիղ 2 ամիս հավատում էինք, որ հնարավորություն կգտնեիր փրկվելու. Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր և նրա զոհված ընկերոջ՝ Տիգրան Մելքոնյանի մասնակցությամբ տեսանյութ և գրառում արել Տիգրանի մասին, ով զոհվել է:

«Տիկոս, մեռնեմ ջանիդ, իմ սիրուն տղա:

Աբուլիս ու Արմենիս հետ խոսել չի լինում: Աբուլն ու Արմենը եկան՝ ամեն մեկն իր հետ բերելով յուրովի քեզ: Դու քո ընկերների ներսում ես: Բոլորը քեզ էին սպասում: Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ:

Տիկ, նահանջեիր էլիՉէ, չնահանջեցիր, որովհետև տեսակդ դա էր: Մեր ցավը շատ մեծ է, Տիկ: Աբուլիս, Արմենիս, ընկերներիդ, մեզ, ծնողներիդ կիսատ թողեցիր: Առանց քեզ կիսատ է բոլորի կյանքը: Տիկ

Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու, ամեն օր լուսացնում էինք քեզնից լուր իմանալու հույսով ու սպասումով:

Ցավդ տանեմ, Տիկոս, դու պետք է գայիր: Քեզնից չէի նեղանում, ինչ ճակատիս ասում էիր, մեկա քեզնից նեղանալ չէր լինում: Ականջիս գաղտնի բան ասացիր, չհասցրեցի քեզ ասեմ, որ դա էլ քո սրտով եղավ:

Սիրուն ժպիտով Տիկոս, կռվարար Տիկոս

Քեզ շատ ենք կարոտում, լույս տղա: Մադաղիսի Տիկո

Սիրտս ցավումա շատ-շատ»,- գրել է դերասանուհին:

Ավագ սերժանտ Տիգրան Վահանի Մելքոնյանը չափազանց հայրենասեր ու մեծ երազանքների տեր էր: Ապագա տնտեսագետ էր, սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 1-ին կուրսում: Մատաղիսցի Տիգրանն օգնել է ծառայակից ընկերներին, մարտադաշտից հանել վիրավոր զինվորների, այնուհետև հայտնվել շրջափակման մեջ: 20-ամյա ջոկի հրամանատարը մասնակցել է թեժ մարտերի, հերոսաբար դիմադրել ու ընկել թշնամու դավադիր կրակից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին