Երգիչ Աբրահամ Ռուսոն, ով երկար տարիներ խուսափում էր խոսել իր հայկական ծագման մասին, հիմա հաճախակի է նշում,որ հայ է ու նաև հայկական հեռուստաընկերությունների տարբեր ծրագրերի է մասնակցում` արդեն փորձելով ներկայանալ իբրև հայ երգիչ:
Զավեշտալի կլինի, անշուշտ, որ Աբրահամ Ռուսոն մի օր էլ ինքն իրեն սփյուռքահայ երգիչ անվանի:
Հայտնի է, որ Աբրահամ Ռուսոն սկսել է առիթը բաց չթողնել խոսել հայերի ու հայկական մշակույթի մասին. նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցով է դիմել մեր երկրի իշխանություններին:
Սակայն հայկականությանը վերադարձն ամենևին չի օգնել, որ Աբրահամ Ռուսոն դադարեցնի երգել թուրքական ու արաբական ելևէջներով երգեր ու իր երգացանկում գոնե նվազացնի մուղամի առկայությունը:
Դրա վկայությունն է Աբրահամ Ռուսոյի վերջին երգերից մեկը:
Հիշեցնենք, որ ինքը` Աբրահամ Ռուսոն ծնվել է Հալեպում, Նոր Գյուղ թաղամասում, հայկական ընտանիքում: