▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցնցադեպից մինչև հաճույքաճխտիկ` միջազգային բառերի տխմարագույն համարժեքները

Ես համամիտ եմ բոլոր այն մարդկանց հետ, որ պետք է հայատառ գրել, հնարավորինս մաքուր ու գրական հայերենով խոսել, բայց ներքոնշյալ հայերենը մեղմ ասած` չեմ ուզում ընդունել, որովհետև պարտադիր չի ամեն ինչ բառացի թարգմանել կամ ամբողջ աշխարհից տարբերվելու համար միջազգային բառերի տխմարագույն համարժեքները ստեղծել... Թող նման բառերի հեղինակները ինձնից չվիրավորվեն, որովհետև ամեն դեպքում աշխատանք են կատարել, բայց հենց իրենց նմանների պատճառով է, որ հայոց լեզվի շտեմարաններում բառեր կան, որոնց բացատրությունը մաքսիմում մի քանի հոգի գիտեն, որոնց պատճառով ցանկացած դիմորդի կարող են ցածր նշանակել և այլն... Դատեք ինքներդ`

ակումուլյատոր - ուժկուտակիչ
անեկդոտ - խնդուկ
բադմինտոն - փետրագնդակ 
բիգուդի - վարսափաթթուկ, մազագանգրիչ 
բոյկոտ - նենգադուլ
բուլդոգ - ցլաշուն
դալտոնիզմ - գունակուրություն 
դեբյուտ - առաջնելույթ 
դելիկատես - նրբախորտիկ 
դիզայն - գեղատեսք 
սուպերմարկետ - գերխանութ
դիսոնանս - անհամահունչություն 
դեպրեսիա - ընկճախտ 
էյֆորիա - բերկրաթմբիր 
էքսպրեսիոնիզմ - արտահայտչապաշտություն
իմպրովիզացիա - հանկարծաստեղծում 
լեքսիկոն - բառամթերք 
կասկադ - սանդղաջրվեժ 
միրաժ - օդատեսիլք 
նարգիլե - ջրամորճ 
պարոդիա - ծաղրանմանակում 
սենսացիա - ցնցադեպ 
դագաղ-ննջատուփ 
սեքս -հաճույքաճխտիկ 
ամուսնական պարտականություն - պարտադրաճխտիկ
էրոտիկ-տարփալից 

Որոշ բառեր գուցե այդքան սարսափելի չեն, բայց որ ժողովրդականություն չեն վայելում ու չեն վայելի, դրանում համոզված եմ:
Հ.Գ. Եթե նմանատիպ բառեր կան, որոնք իմ ցուցակում չկան, կարող եք մասնակցել զվարճանքին))

 

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին