|
IDBank-ը ներկայացնում է IDDistributor նորարարական թվային հարթակը, որը միավորում է վճարումների ավտոմատացումն ու շրջանառու կապիտալի հասանելիությունը մեկ ամբողջական լուծման մեջ։ Նախաձեռնությունը համաֆինանսավորում է Հելվետաս շվեյցարական ինտերկոոպերացիայի RECONOMY ներառական և կանաչ տնտեսության զարգացման ծրագիրը։ Ի՞նչ է IDDistributor-ը IDDistributor-ը ժամանակակից ֆինանսական գործիք է, որը հնարավորություն կտա մատակարար կամ արտադրող կազմակերպությունների առաքիչներին ընդունել վճարումներ առևտրի կետերից՝ անվտանգ և ամբողջությամբ անկանխիկ եղանակով։
Գործիքը միաժամանակ լուծում է բիզնես համագործակցության երկու առանցքային խնդիր։ Առաջինը՝ մատակարարների և առևտրի կետերի միջև հաշվարկների գործընթացի պարզեցում և թվայնացում՝ այն դարձնելով արագ, անկանխիկ և լիովին վերահսկելի։ Երկրորդը՝ միկրո և փոքր բիզնեսների համար ֆինանսական ճկունության ապահովում՝ Rocket Distributor նախահաստատված վարկային սահմանաչափի միջոցով։ Հարթակը ոչ միայն պարզեցնում է մատակարարման պահին վճարման գործընթացը, այլև բարձրացնում է գործարքների թափանցիկությունը և արդյունավետությունը՝ նվազեցնելով կանխիկի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Ֆինանսների հասանելիություն և բիզնեսի կայուն աճ IDDistributor-ի միջոցով նույնիսկ Հայաստանի հեռավոր համայնքներում գործող միկրո և փոքր բիզնեսները ստանում են արագ ֆինանսավորման և անվտանգ անկանխիկ վճարումների հասանելիություն։ Լուծումը ստեղծում է միջավայր, որտեղ վճարումները և ֆինանսավորումը գործում են միասին՝ աջակցելով բիզնեսների կայուն աճին, շրջանառության մեծացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Ինչպե՞ս է աշխատում համակարգը Համակարգը գործում է երկու հավելվածների՝ IDDistributor-ի և IDBusiness Mobile-ի փոխկապակցված աշխատանքի միջոցով։ · IDDistributor-ը նախատեսված է մատակարար կազմակերպությունների առաքիչների, · IDBusiness Mobile-ը՝ առևտրային կետերի համար։ Մատակարարման պահին առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով: Rocket Distributor․ շրջանառու կապիտալի ճկուն կառավարման լուծում IDDistributor-ի կարևորագույն բաղադրիչներից է Rocket Distributor վարկային գործիքը։ Եթե առևտրային կետը տվյալ պահին չունի բավարար շրջանառու միջոցներ, ապա կարող է օգտագործել IDBank-ի կողմից նախահաստատված վարկային սահմանաչափը և անմիջապես իրականացնել մատակարարման դիմաց վճարումը։ Այս մեխանիզմը թույլ է տալիս. · բարելավել բիզնես գործընթացները, · ապահովել մատակարարման անընդհատությունը, · ավելի արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը, · արագացնել ապրանքաշրջանառությունը։ Վարկային սահմանաչափը սահմանվում է Բանկի կողմից՝ ելնելով առևտրային կետի վարկունակությունից և կարող է պարբերաբար վերանայվել։ Առևտրային կետը, գնորդներից ընդունելով անկանխիկ վճարումներ, կկարողանա հեշտությամբ մարել Rocket Distributor վարկը կամ կուտակել միջոցները իր IDBank-ի հաշվին՝ այդպիսով հեշտությամբ իրականացնելով ապրանքաշրջանառության և դրա դիմաց վճարումների ընդունման ու կատարման գործընթացները։ Ընդ որում, Rocket Distributor վարկը մարելուն պես, սահմանաչափը անմիջապես կվերականգնվի և առևտրային կետը կկարողանա նորից օգտագործել այն հաջորդ պատվերների համար։ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |



