Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հավատում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակին
Սամվել Կարապետյանին սատարելու եկած քաղաքական գործիչը հավելել է, որ ինքը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին:
***
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս դատարանի բակում է, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննության դատական նիստը
Կարեն Կարապետյանը, որը գլխավորել է ՀՀ կառավարությունը մինչև 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», հազվադեպ է հայտնվում հանրության առջև։
***
|
Երևանի Թբիլիսյան խճուղում և հարակից թաղամասերում հավաքվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները: Այստեղ է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Ձեզ բազմաթիվ հարցեր կան ուղղված. երբ որ ՀՀ-ի առջև կան ծառացած բազմաթիվ խնդիրներ, երբ Հայաստանը կորցրեց Արցախը, դուք որևիցէ կերպ չարձագանքեցիք. դուք ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում», «կաշկանդվա՞ծ եք»,- հարցեր ուղղվեցին Կարեն Կարապետյանին, բայց նա չպատասխանեց՝ նշելով, որ մեկ օր հարցազրույց կտա: Իսկ, թե արդյոք աջակցո՞ւմ է Սամվել Կարապետյանին և շփումներ ունի՞ նրա հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ: Շփումներ ունեմ»: |


