▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծննդյանս օրը շատ խորհրդանշական էր ինձ համար` 30-ամյակս է և 1 ամիս հետո բալիկս լույս աշխարհ կգա. Արևիկ Ալավերդյան

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Արեւիկ Ալավերդյանը երեկ նշում էր ծննդյան 30-ամյակը: Փարիզաբնակ երգչուհին իր ծննդյան օրը նշել է Երեւանում եւ շատ գեղեցիկ խնջույք կազմակերպել:

Կայքը ջերմ շնորհավորանքներ է հղել ապագա մայրիկ երգչուհուն ու տեղեկացել ծննդյան օրվա մանրամասներից: 

«Այս տարի ծննդյանս օրը շատ խորհրդանշական  էր ինձ համար` 30-ամյակս է եւ մեկ ամիս հետո բալիկս լույս աշխարհ կգա, ինչը ոչ միայն ծննդյանս, այլեւ կյանքիս ամենամեծ նվերն է: Ես արդեն 30 եմ, նոր տասնամյակ, հետեւաբար նոր կյանքի փուլ եմ մուտք գործում, հուսով եմ, որ ինձ շատ գեղեցիկ տարիներ են սպասվում»,- նշեց Արեւիկն ու պատմեց ծննդյան խնջույքից.

«Հրաշալի ծննդյան օր ունեցա: Որոշեցինք ինձ համար այդ կարեւոր օրն անցկացնել Երեւանում` ընտանիքիս ու ընկերներիս շրջապատում: Ամեն ինչ արել էի, որ իմ տոնը բոլորի համար հաճելի լինի. ամեն բան շատ գեղեցիկ էր կազմակերպված, ի դեպ` ինքս էի ամեն հարցով զբաղվել, որպեսզի լինի այնպես, ինչպես պատկերացնում էի. Շնորհակալ եմ բոլորին` ընտանիքիս եւ հատկապես ամուսնուս, որ ջանք չխնայեց, որպեսզի այդ օրն ինձ համար տոն դարձնի»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին