▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնոտի պլաստիկ վիրահատություն տարած տղան խեղդամա՞հ է եղել. «Ժողովուրդ»

«Երեկ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ էին հավաքվել  հունիսի 20-ին՝ ծնոտի վիրահատությունից երկու օր անց, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի հարազատներն ու սպասում էին, որ իրենց որդու դին հանձնեն իրենց։ Նրանք շատ բարկացած էին և վստահեցնում էին, որ իրենց առողջ որդին մահացել է բժիշկների անփութության պատճառով։ Երիտասարդի հարազատները խոստանում են ամեն ինչ անել, որպեսզի մեղավորները պատասխան տան Մերուժանի մահվան համար։


Երեկ «Ժողովուրդ»–ը զրուցեց 28-ամյա երիտասարդի մորեղբոր` ՝Գագիկ Սարոյանի հետ, որը տեղեկացրեց, որ իր քրոջ որդուն ծնոտի հատվածում պլաստիկ վիրահատության են ենթարկել. «Վիրահատությունը տևել է 7 ժամ, բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը, որից հետո տեղափոխել են բոքս։ Ես անձամբ մտել եմ իր մոտ, ինքն իրեն շատ լավ էր զգում, հարցրի՝ ոնց ես, մատով ցույց տվեց, որ լավ է։ Հետո ես գնացել եմ գյուղ, ու այնտեղ ինձ ասացին, որ իմ գնալուց 6 ժամ հետո տղան մահացել է։ Դե բերանն ընդհանուր առմամբ կարում են, իր քթից են խողովակը տարել, որ շնչի։ Մեզ հասած տկյալներով՝ շլանգը պոկվել է անփութության պատճառով։ Հերթապահությունը նորմալ չի եղել, էրեխեն խեղդվել է։ 28 տարեկան տղեն, որը պողպատի պես առողջ էր՝ խեղդվել է»։

 

Կատարվածի շուրջ զրուցեցինք նաև Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանի հետ, որը բացառեց շնչառական խողովակի պոկվելու հնարավորությունը. «Հարազատների կողմից նշված խողովակը պոկվել չի կարող, դա այնպիսի նյութից է կազմված, որ չի պոկվում, ամբողջական է, և դա ներշնչափողային խողովակն է, որով մենք վիրահատության ժամանակ նարկոզ ենք տալիս։ Դա չէր կարող մահվան պատճառ հանդիսանալ, այդ խողովակն ապահովում է շնչառությունը։ Հարազատների ասածը սուբյեկտիվ մոտեցում է, ես չեմ կարող հարազատներին ինչ-որ բանում մեղադրել, բայց իրենք մասնագետներ չեն, չէ՞»»,– գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին