▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնունդով թուրք լինելս ինձ պարտավորեցրեց գնալ Ծիծեռնակաբերդ

 

Օրերս Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպայի խորհրդարանի անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում խոսեց իր այցի նպատակի, ինչպես նաև հայ- թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին: 
Ըստ եվրոպացի պատգամավորի` սահմանի բացման հարցում կողմերը պետք է նախպայմաններ չդնեն. «Չնայած արձանագրությունների ստորագրմանը` Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ չկարողացավ գործընթացը ավարտին հասցնել: Կարծում եմ սահմանի բացման հարցում կողմերը պետք է նախապայմաններ չդնեն: Հայաստանը Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Թուրքիան` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է որպես նախապայման չօգտագործեն»:
Օզդեմիրն արձանագրությունների չվավերացումը համարում է բաց թողնված շանս, որից երկու կողմերն էլ  տուժեցին: 
«Վստահ եմ սահմանի բացումը ձեռնտու է  երկու կողմերի համար էլ: Գուցե դրանից հետո Թուրքիայի հայացքը սեփական պատմության հանդեպ կփոխվեր: Սա դրական ազդեցություն կունենար նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Սահմանի փակ մնալը թերևս ինչ-որ չափով ձեռնտու է Ռուսաստանին: Այս տեսակետից Թուրքիայի վարած քաղաքականությունը տրամաբանված չէ: Կարծես թե Հայաստանին «հրում է» դեպի Ռուսաստանի կողմը»:
Այնուամենայնիվ պատգամավորը լավատես է սահմանի բացման հարցում:
«Ուշ թե շուտ սահմանը պետք է բացվի, կարծում եմ: Ու բացված սահմանն էլ կարելի է Հրանտ Դինքի անունով կոչել: Քանի որ Հրանտ Դինքը, մի գործիչ էր, որը իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց այս սահմանի բացման համար»:
Եվ վերջում «Ermenihaber.am»-ի այն դիտարկմանը, թե Օզդեմիրը այցի շրջանակներում այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան և արդյոք նրա թուրքական ինքնությունը չի «խոչընդոտում» նմանատիպ այցին, պատգամավորը պատասխանեց. «Ճիշտ հակառակը: Ծնունդով թուրք լինելս ինձ պարտավորեցրեց գնալ Ծիծեռնակաբերդ»:

Օրերս Երևանում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը:

Եվրոպայի խորհրդարանի անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում խոսեց իր այցի նպատակի, ինչպես նաև հայ- թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին: Ըստ եվրոպացի պատգամավորի` սահմանի բացման հարցում կողմերը պետք է նախպայմաններ չդնեն. «Չնայած արձանագրությունների ստորագրմանը` Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ չկարողացավ գործընթացը ավարտին հասցնել: Կարծում եմ սահմանի բացման հարցում կողմերը պետք է նախապայմաններ չդնեն:

Հայաստանը Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Թուրքիան` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է որպես նախապայման չօգտագործեն»: Օզդեմիրն արձանագրությունների չվավերացումը համարում է բաց թողնված շանս, որից երկու կողմերն էլ  տուժեցին: «Վստահ եմ սահմանի բացումը ձեռնտու է  երկու կողմերի համար էլ: Գուցե դրանից հետո Թուրքիայի հայացքը սեփական պատմության հանդեպ կփոխվեր: Սա դրական ազդեցություն կունենար նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Սահմանի փակ մնալը թերևս ինչ-որ չափով ձեռնտու է Ռուսաստանին:

Այս տեսակետից Թուրքիայի վարած քաղաքականությունը տրամաբանված չէ: Կարծես թե Հայաստանին «հրում է» դեպի Ռուսաստանի կողմը»:Այնուամենայնիվ պատգամավորը լավատես է սահմանի բացման հարցում:«Ուշ թե շուտ սահմանը պետք է բացվի, կարծում եմ: Ու բացված սահմանն էլ կարելի է Հրանտ Դինքի անունով կոչել: Քանի որ Հրանտ Դինքը, մի գործիչ էր, որը իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց այս սահմանի բացման համար»:

Եվ վերջում «Ermenihaber.am»-ի այն դիտարկմանը, թե Օզդեմիրը այցի շրջանակներում այցելել է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան և արդյոք նրա թուրքական ինքնությունը չի «խոչընդոտում» նմանատիպ այցին, պատգամավորը պատասխանեց. «Ճիշտ հակառակը: Ծնունդով թուրք լինելս ինձ պարտավորեցրեց գնալ Ծիծեռնակաբերդ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին