|
Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ծնողներով մոտ 1400 մարմին են դուրս բերել, բայց դեռ էլի դիեր կան.
«Գոնե հիմա էն անհայտները, որ չկան (տարբեր խնդիրներ կան, ես չեմ ուզում բարձրաձայնել), որ կարանք էդ խնդիրները լուծենք: Թող համաձայնեն մեր հետ. մենք արդեն էն մակարդակի ենք հասել, որ ԱԳ նախարարի, կամ ինչ-որ այլ կառույցների ղեկավարների գործ ա, բայց էսօր մենք՝ ծնողներով ենք եկել հասել դրան, որ առաջարկում ենք՝ սենց բաներ կան, սենց անենք: Սենց բաներ են ֆիքսվում հողի, ճահիճի, ձյան տակ, բերեք ման գանք էդ հատվածներում, հատուկ սարքեր կան, գոնե դրանց միջոցով հանենք ոսկորները: Բոլորս էլ գիտակցում ենք, մենք դեռ ունենք դիակներ էնտեղ, ու աստված չտա, որ տենց մնան այդ դիակները: Դրա համար ՊՆ-ից ուզում ենք խնդրել, որ մի հատ ուժ, թափ վերցնեն. ավելի մեծ բանակցություններ սկսեն ռուսական կողմի, կամ հակառակորդի հետ, որ էս գործողություններն ավելի արագ ընթանան»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ծնողներով մոտ 1400 մարմին դուրս ենք բերել, բայց դեռ էլի կան». զոհված զինվորի հայր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



