▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարի երգը՝ նվիրված Վահե Ղազարյանին

Չարենցավանցիներն այսօր Հրազդանում բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց անձնագրային բաժինը, որը տեղափոխվել էր Հրազդան։
Ցուցարարներից Գագիկը փորձեց երգել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին նվիրված երգ։ «Լսեք, ստեղ նախ համերգ տալու վայր չէ, մի հատ էլ մնում է անվճար բեմ պահանջեք»,- ասացին ոստիկանները՝ բերման ենթարկելով քաղաքացուն։ Քիչ անց պարզ դարձավ, որ կիթառահարին ազատ են արձակել, նա ենթարկվել է վարչական տույժի։
Գագիկ Գաբրիելյանն այնուամենայնիվ մարզպետարանի դիմաց երգել է ՆԳ նախարարին նվիրված երգը։

Դիտեք նաև՝

«Մենք Կոտայքի մարզպետին հրավիրում ենք անձնագրային բաժին։ Խնդրում ենք իրեն ասեք՝ չարենցավանցիները եկել, ցույց են անում, պահանջում են, որ դուք գաք, ձեր աչքով տեսնեք՝ ինչ է կատարվում»,-ասացին Ոստիկանության Հրազդանի բաժնի դիմաց բողոքի ցույց իրականացնող չարենցավանցիները։ Նրանք դժգոհում են, որ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան։ Ցույցի մասնակիցները պահաջում էին նաև ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականը։ Ցուցարարները փորձեցին ճանապարհ փակել, ինչի արդյունքում լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկանները թույլ չտվեցին, եղան նաև բերման ենթարկվածներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին