Չնայած անձրևոտ եղանակին՝ Կապանում ցուցարարները մինչև ուշ երեկո շարունակում էին հավաքված մնալ ոստիկանության բաժանմունքի մոտ:
Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ լուրեր են շրջանառվում, թե բողոքի ակցիայի հետևում կանգնած են ինչ-որ մարդիկ:
«Այս պահին մամուլով գնում են լուրեր, որ այս ամենը կազմակերպիչներ ունի: Տալիս են Վանեցյանի, Մինասյան Միքայելի, Հակոբյան Վահեի անուն ու ասում են, որ կոմբինատը ստիպում է իր աշխատակիցներին գալ և հավաքվել ոստիկանության բաժանմունիք դիմաց: Ես խնդրում եմ ասեք՝ կա՞ արդյոք նման բան»:
Հարցին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները բղավեցին.
«Ո՛չ: Ամո՛թ-ամո՛թ»:
Դիտեք նաև՝