▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցմունքներում Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անունները չեն հնչել

A1plus.am-ը գրել է. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանն արդեն 3-րդ անգամ ցուցմունք է տալիս։ Այս մասին այսօր «Ա1+»-ին ասել է  նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ այդ ընթացքում որեւէ անգամ չի նշվել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները։

«Այս գործին քաղաքացիաիրավական գնահատական պետք է տրվեր, այլ ոչ թե քրեական»,- նշեց պաշտպան Յուրիկ Խաչատրյանը։

Նա հույս ունի, որ նախաքննությունը օբյեկտիվ կընթանա, եւ կբացահայտվի իրականությունը։

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին