Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, կկորցնի ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանելու իրավունքը, «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունում Հայաստանին խոստանում են տնտեսական աճ, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային։
Սակայն, ըստ Վոլոդինի, ուկրաինական արտադրանքն այդպես էլ չմտավ եվրոպական շուկաներ, քանի որ այն «մրցունակ չէ»։


