▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյան

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

Չորս միլիարդ դոլար գրավ երբևէ եղե՞լ է. Արայիկ Հարությունյանի ակնարկը

Վալերի Օսիպյանը ևս հրաժարական կտա

Գառնի, Գեղարդ... Շարունակվում է Քուվեյթի շեյխուհու այցը Հայաստան

Գրպանահատը 21-ամյա երիտասարդ էր

Բացահայտվել են գործող գյուղապետի ապօրինությունները

Շատ կարեւոր փաստաթուղթ է, որ պատմում է թե ինչ է տեղի ունենում Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Նախագահականում հյուրընկալել են Հովհաննես Թումանյանի ժառանգներին

Հայտնի է Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու օրը

Կա՞ մեկը, որ իմ հետ քնել ա… փողով… Շպռոտ

Տեսանյութ, թե ինչպե՞ս են Հայաստանում իրականացվում ճանապարհաշինական աշխատանքները

Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարվածել Հայաստանի անվտանգությանը. Փաշինյան

Երբ նոր էինք տեղափոխվել ԱՄՆ, ոչինչ չունեինք, հաց ուտում էինք հատակին. Գոռ Կիրակոսյանն անկեղծանում է

Վանեցյանն է շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ․ Միքայել Մինասյան

Կստացվի՞ էդ ամեն ինչն, ուրեմն՝ մենք ունենք շատ լավ երկիր... Ժիրայր Ավանյան. անոնս

Ռեկտորը՝ կոնսերվատորիայում կազմակերպված սատանիստական բնույթի խնջույքի մասին

Պատասխանատու ե՞ք հայտարարության համար՝ հաղորդում տվեք հանցագործության մասին.Դատախազը՝Քոչարյանի փաստաբանին

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Եթե ես փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիները թեյ կխմեին․ Քոչարյան

«Իմ քայլի» դեմը խաղ չկա՞. պարզաբանում են խմբակցության պատգամավորները

Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ. Արթուր Վանեցյան

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին. Լևոն Քոչարյան

Գրավի դիմաց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը

Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել պաշտոնից ազատվելուց հետո

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Անվտանգության խորհուրդն ադեկվատ է գնահատում ՀՀ անվտանգային իրավիճակը. Նիկոլ Փաշինյան

Հրապարակվում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը. դատարանի առաջ բողոքի ակցիաներ են. Ուղիղ

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

100 փուստ...Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին

Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական. Տիգրան Ավինյան

Մեսիջ՝ Արարատ Միրզոյանի միջոցով. Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞

Նույնիսկ շոգելու ենք. ի՞նչ ջերմաստիճան է սպասվում առաջիկա օրերին Երևանում

Առաջիկայում Ապրիլյանի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը

Սերժ Սարգսյանի բնակարանի հարցն առաջիկայում լուծում կստանա․ որտեղ է ապրելու նա

Արթուր Վանեցյանի մայրը նույնպես աշխատանքից կազատվի

Գագիկ Բեգլարյանը առաջիկայում կարող է կալանավորվել

Օսիպյանը պաշտոնանկ կարվի․ նրան կարող է փոխարինել Վիլեն Գաբրիելյանը` Նավակ ճոճողը

Հայտնի է, թե ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը

Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է․ Վլադիմիր Կարապետյանի արձագանքը համացանցում տարածված տեսանյութին

Տհաճ անակնկալ. գազը կթանկանա ՀՀ բնակչության համար, ՌԴ-ն ակնարկում է 30 տոկոս թանկացման մասին

Մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում․ ԱԳ նախարար

Սկսենք սկզբից... պացիենտ, ի՞նչ գանգատներ ունեք. Միքայել Մինասյան

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց. . .

Պարտապանին զրկել են ազատությունից ու պահանջել պարտքը

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

Մի կողմից ընկերս է, մյուս կողմից՝ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյանը չի շտապում գնահատականներ տալ. . .

«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը». Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը

Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի...Արմեն Աշոտյան

Ցույց են տալիս, թե ի՞նչ են արել իրենց հետ.Ինչպե՞ս են հրեաները դպրոցականներին պատմում Հոլոքոստի մասին

Անցած շաբաթ լուրեր տարածվեցին հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագրի վերաբերյալ: Հասարակության արագ ու հիմնականում բացասական արձագանքներն ավարտվեցին, երբ ԿԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.

«ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները: Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով:Ի դեպ, Մեծ Եղեռնի թեման վաղուց` դեռևս խորհրդային ժամանակներից է ընդգրկված դասագրքերում»:

Կառավարման հոգեբան Արտյուշ Գրիգորյանն օրինակ՝ հետևել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկի հեղինակ Ռուբինա Փիրումյանի հարցազրույցին ու ամեն դեպքում մի քանի կետեր է առանձնացրել.

«Ես կանդրադառնայի Ռուբինա Փիրումյանի հայտնած որոշ մտքերի, որոնք իմ կարծիքով սխալ են: Ասում է՝ «Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք եւ քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ չպետք է ատելություն սրսկել»:

Ի՞նչ է նշանակում ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է: Սա շատ վտանգավոր հասկացություն է: Կրթական ծրագրերն ազգային գաղափարախոսությամբ պատրաստելը կապ չունի ցեղասպանության փաստի հետ: Հետո ասում է՝ պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրքերն ու քրդերը մեծ մասնակցություն են ունեցել: Ի՞նչ է նշանակում սովորեցնել: Ուղղակի պետք է պատմել և վերջ: Երեխաները չափազանց տպավորվող են, փխրուն են, դեռահասի հոգեբանության հետ պետք է շատ զգույշ վարվել, ու հաշվի առնել, որ յուրաքանչյուր անձ ունի յուրատեսակ մոտեցում տարբեր հարցերի վերաբերյալ, ուստի անհատական մոտեցում է անհրաժեշտ: Ես կառաջարկեի նման թրեյնինգ անցկացնել ծնողների հետ: Նրանք ավելի լավ գիտեն իրենց երեխաներին, և, միգուցե, հաշվի առնելով երեխաների առանձնահատկությունները, պատմեն ցեղասպանության մասին յուրահատուկ մոտեցումով՝ հոգեբանի մասնակացությամբ կամ հոգեբանի հետ քննարկելուց հետո»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Փորձեցինք  ճշտել՝ արդյո՞ք նման ձեռնարկ գոյություն ունի օրինակ՝ Իսրայելում.

«Հատուկ դասագրքեր չկան, բայց սկսած առաջին դասարանից, յուրաքանչյուր պատեհ առիթով ուսուցիչը հիշեցնում է Հոլոքոստի մասին, իսկ 7-11-րդ դասարաններում պատմության դասերին կան Հոլոքոստի ժամեր: Սրան գումարած՝ բարձր դասարանցիներին տանում են Լեհաստան, որտեղ գործել են համակենտրոնացման ճամբարներ՝ ցույց տալու համար դպրոցականներին, թե ի՞նչ են արել հրեաների հետ: Բացի Լեհաստանից տանում են նաև Իսպանիա, որտեղ ժամանակին իսպանական կառավարությունը արտաքսեց 300.000 հրեայի: Ճանապարհածախսը աշակերտներն են հոգում, սակայն ապրում են տեղացի հրեաների տներում»,-նշեց իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին