▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

ՊՆ-ն կանցկացնի ծավալներով աննախադեպ ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Չեմ կարող որևէ մեկին ասել՝ սխալ է.․․․Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինվորների մայրերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ

Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին

Եթե մեկը որոշի Հայաստան 3 միլիոն ոչխար ներկրի, պիտի ՇՄԱԳ անցնի՞․․․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմին վիրավորված Հայկ Սեխիլյանը կբուժվի Գերմանիայում. Կառավարությունը գումար հատկացրեց

Ասում ա ՝ էս էլ հանգուցյալի վերջին ցանկությունը․․․ Նիկոլ Փաշինյանը կատակեց

Միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, սեպտեմբերի 21-ին սպասվում են ուժեղ քամիներ․ Գագիկ Սուրենյան

Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը գեներալի նկատմամբ

Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության պետը

Երեկ փակ համարից զանգել, ասում են՝ վաղը 3 կնիկ կգան՝ քեզ քարշ տալով կտանեն. «Մառոզ Մարգոն». . .

Կաշառք ստանալու և պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պարտականությունները կատարողներին

Եթե մարդը սխալ է, չի կարելի նրան «պատին դեմ տալ». դա ծնում է ատելություն. Սարգիս Գրիգորյան

Ի սկզբանե Վանեցյանի կողմից ազատություն տալու մոտեցումն է ընտրված. Զոհրապ Եգանյան

Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել

Համացանցում հայտնված Արթուր Վանեցյանի լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել

Հրեական համայնքը պատրաստվում է բոյկոտել Նիկոլ Փաշինյանի` Գրանդ Պարկում կայանալիք ելույթը

Հովիկ Աբրահամյանն արտահերթ «նիստ» է հրավիրել

Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. կձեւավորվի նոր պատգամավորական խումբ

Ֆելիքս Ցոլակյանին աշխատանքից կազատեն հիմնականում Արթուր Վանեցյանի հետ ունեցած մտերմության համար

Գաղտնի պայմանավորվածություն՝ Վանեցյանի եւ Գագիկ Խաչատրյանի միջեւ. Փաշինյանը խափանել է այն

Համ էլ՝ իմ ու քո չենք անում այլեւս․․․Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հիշատակել է Վազգեն Առաջինի փայլուն խոսքերը

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ․․․ Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը

Մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

«Ոչ ոքի «ֆայմը» չհասա՞վ իր տեքստում վարչապետին շնորհակալություն հայտնել». Արման Բոշյան

Մենք ունենք մարտահրավերներ և արդի զարգացումներ, որոնք չենք կարող անտեսել. ԱԳ նախարար

Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Սամվել Կարապետյանի եւ տիկնոջ մեծադիր կտավը Մայր Աթոռի Վեհարանում

Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան

Տասնյակ քր. գործեր են հարուցվել Ապրիլյանի մասով. այս պահին բացառում եմ նոր պաշտոնանկություններ. ՊՆ

Սահմանադրությամբ ներկայացված հիմքերի մասին, որոնցով կարող է դադարեցվել ՍԴ նախագահի լիազորությունները

Ծեծկռտուք՝ Վայոց Ձորում. մասնակիցների մեջ են ՊՆ ծառայողներ ու մարզպետի օգնականը

Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական

Քարդաշյան քույրեր, մի՛ կրկնօրինակեք ինձ. Անիտա Հարությունյանը կհանդիպի Քիմ Քարդաշյանին

Երեխաների առողջության պետական հավաստագրի մասին

Մանրամասներ՝ Օսիպյանի մասնակցությամբ ոստիկանությունում տեղի ունեցած վերջին խորհրդակցությունից

Ինչո՞ւ է աղմկում նախկին ռեժիմը...Էդմոն Մարուքյան

Քաղաքապետարանն օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել «Սանիթեք»-ին

Երազելը շատ լավ բան է, թող երազի. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վալերի Օսիպյանին փոխարինող նշանակվեց

Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկը կլուծվի՞. Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է կայացել

Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ. Օսիպյան

Չպետք է թույլ տանք, որ զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր. Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում եմ ընդգծել, որ այս նշանակումն, ըստ էության, արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ոուժերի զարգացման ուղղությամբ: Մեզ համար կարևոր է եղել, որ կառավարության փոփոխության պրոցեսը լինի օրգանական, և զինված ուժերը քաղաքական որևէ ցնցման ազդեցություն չզգան»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԶՈՒ-երի բնականոն զարգացումը, խնդիրները կառավարության համար լինելու են բացարձակ առաջնահերթություն, քանի որ խոսքը մեր երկրի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մասին է: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի ՀՀ-ի, ԱՀ-ի անվտանգության մակարդակն անշեղորեն բարձրանա:

Վարչապետը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք որպես խնդիր ձևակերպել է նախարարի առջև: «Առաջին և ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը բարձր է և շարունակում է բարձրանալ, ինչը նշանակում է, որ միջազգային հարաբերություններում և բանակցային գործընթացներում ՀՀ-ի դիրքերն ամրանում են և պետք է շարունակեն ամրանալ: Նաև ուզում եմ ընդգծել, որ բանակը, ԶՈՒ-երը պետք է ամուր թիկունք լինեն Հայաստանի դիվանագիտության և բանակցային գործընթացի համար: Հաջորդ խնդիրը, որ մտադիր ենք առաջիկայում լուծել և համարել ենք, որ Դավիթ Տոնոյանի թեկնածությունը դրա համար ամենահարմարն է, վերաբերում է բանակի ապաքաղաքականացմանը: Ես Արցախի Հանրապետությունում արդեն առիթ ունեցել եմ մեր բանակի, ԶՈՒ-երի ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ներքաղաքական վերջին ճգնաժամի ընթացքում ԶՈՒ-երը կարողացել են չդառնալ քաղաքական գործընթացի մաս, ինչը նախատեսված է Սահմանադրությամբ: Սա վկայում է մեր ԶՈՒ-երի ինստիտուցիոնալ կայացվածության բարձր մակարդակի մասին: Այս գործընթացը պետք է շարունակենք: Քաղաքական պրոցեսների ընթացքում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, բանակը չպետք է ներքաշվի որպես ընտրական գործընթացի կողմ, մեր խնդիրն է՝ ապահովել ՀՀ յուրաքանաչյուր քաղաքացու ընտրության ազատությունը և այդ առումով, առավել ևս ԶՈւ-երի ծառայող հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ազատ լինի իր ընտրության մեջ, որովհետև այդպես է նախատեսված Սահմանադրությամբ, օրենքներով, ու սա վերաբերում է բորորին՝ շարքայինից մինչև գեներալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ՀՀ ԶՈՒ-երը չպետք է լինեն իշխանամետ, ընդդիմադիր և իրենց քաղաքական գործոն չպետք է համարեն:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսուհետ այս խնդիրը լուծելն իրական է, և այդ գործընթացը պետք է շարունակել մինչև վերջ:

Անդրադառնալով հաջորդ խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈՒ-երի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈՒ-երում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:

Անդրադառնալով ԶՈւ-երում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք և հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարևոր է»,- շեշտել է վարչապետը:

Խոսելով ԶՈՒ-երում տեղի ունեցող դժբախտ դեպքերի և պատահարների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր: Եվ հակառակորդի գործողությունների, և տարբեր միջադեպերի հետևանքով տեղի ունեցած ցանկացած դեպք պետք է լրջորեն հետաքննվի, պետք է արվեն հետևություններ, որոնց նպատակը կլինի կանխարգելումը: Յուրաքանչյուր դեպքից պետք է արվի լրջագույն հետևություն և այդ հետևությունները պետք է դառնան եզրակացություններ, որոնք կյանքի կկոչվեն, որպեսզի նվազագույնի հասցնենք նման դեպքերը: Չեմ ասում, թե մինչ այս այդպես չի եղել, բայց հանրությունը պետք է համոզված լինի, տեսնի, որ բոլորս մեզնից կախված հնարավորը և անհնարն ենք անում՝ յուրաքանչյուր զինվորի կյանքը, անվտանգությունը պաշտպանելու համար: Սա իսկապես շատ կարևոր առաջնահերթություն է և ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարը կլուծի այդ խնդիրը»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին և ԶՈՒ-երին՝ կատարած ծառայության համար և հավելել, որ ՀՀ ԶՈՒ-երը վայելում են հայ ժողովրդի կատարյալ վստահությունը: «Սա շատ կարևոր է: Միաժամանակ, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում այսօր կա կառավարություն, որը նույնպես վայելում է ժողովրդի վստահությունը, գուցե ոչ այնքան՝ որքան բանակը, բայց առնվազն ունենք պոզիտիվ իրավիճակ, որը բացառիկ է: Սա պետք է կարողանանք վերածել կոնկրետ արդյունքների, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի անվտանգային միջավայրը և որոնց արդյունքում այն դրական մթնոլորտը, որ հաստատված է հանրապետությունում՝ կպահպանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգերահարազատ միջավայր՝ պաշտպանության նախարարություն: Նորանշանակ նախարարը նշել է, որ սեղմ ժամկետներում օրենքով սահմանված կարգով կառավարության ծրագրում կարտացոլվեն վարչապետի բոլոր ցուցումները: «Վստահեցնում եմ, որ ԶՈՒ-երի մարտունակությունը լինելու է այն մակարդակի վրա, որը բանակցային գործընթացում Ձեզ համար ստեղծելու է բարենպաստ պայմաններ՝ հաջող բանակցություններ վարելու համար, և եթե անհրաժեշտ է, նաև ուժի դիրքերից»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին