Հիմա ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի պատգամավորներով մենք կմտնենք ԱԺ՝ մասնակցելու արտահերթ նիստին, որտեղ պետք է քննարկենք ռազմական դրության չեղարկումը եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, որը պետք է լինի բացառապես միայն քաղաքական ճանապարհով:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո երթի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբկցության պատգամավորներին՝ վերջինս նշել է.
«Ես գիտեմ, որ ձեր մեջ կան հայրենասեր մարդիկ, որոնք պատանդ են Փաշինյանի ձեռքին: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, չփորձեք տապալել նիստը, որովհետեւ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի պետականության համար»:
Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»: