▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չտեսնված կինոն Առաջին ալիքի եթերում՝ նոր ձևաչափով

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Չտեսնված կինո» խորագրով կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հեղինակային հաղորդաշարն Առաջին ալիք է վերադառնում նոր ձևաչափով:

Հաղորդման շրջանակում յուրաքանչյուր ուրբաթ ցուցադրվում է հետխորհրդային Հայաստանում նկարահանված լիամետրաժ խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Ապրիլի 10-ին, ժամը 23:20-ին Առաջինի եթերում տեղի կունենա «Չտեսնված կինոյի» նոր ձևաչափով առաջին թողարկումը և Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի հեռուստապրեմիերան, որին կհաջորդի ֆիլմի քննարկումը կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի և պատմաբան Արամ Անանյանի մասնակցությամբ:

Ֆիլմը պատմում է մի կնոջ ու տղամարդու մասին, որոնք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասին է:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տալլինի «Սև գիշերներ» միջազգային կինոփառատոնում: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին լավագույն սցենարի համար և ժյուրիի հատուկ հիշատակմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին