▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձվածեղի խաթեր թավայի պոչը պաչելը`ռեժիմի վստահությունը շահելու երաշխիքներից

Վերջին երեք օրերի արժեքային դասերը` ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի.

ՀՀ նույնիսկ միամիտ բնակչության համար վերջին երեք օրը Հայաստանում գործող իրական արժեքների մասին անվճար, մատչելի և խիստ թափանցիկ դասընթաց եղավ: Դրանք հիանալի հաստատեցին այն հասարակագիտական օրենքը, որ հանրային արժեքները ձևավորվում են տվյալ հանրության վերնախավի որդեգրած արժեքներով: Այդ դասընթացը մերկապարանոց վավերացրեց հանրությանն արդեն վաղուց հայտնի մի շարք պարզ ճշմարտություններ այն մասին, որ ՀՀ -ում, հակառակ բարոյականության դասեր տվող հռետորաբանության, գործող արժեքներն են՝

– Օրվա ռեժիմի վստահությունը շահելը,
– Ձվածեղի խաթեր թավայի պոչը պաչելը (դավաճանիր ընկերներիդ, համոզմունքներդ, ընտանիքդ, բարեկամներիդ՝ հանուն «ձվածեղի»),
– Քծնանքը, շողոքորթությունը, կեղծավորությունը նույնիսկ դրանց ամենաէժանագին դրսևորումներով «ճանապարհ հարթելու» ամենաուղիղ, եթե ոչ միակ հնարավորությունն են,
– Միլիարդներ դիզել, երկիր կողոպտել, հարկեր չվճարել, մարդ սպանել, բռնություններ կիրառել, մարդկանց շահագործել, գողանալ, ստել, կեղծել կարելի է՝ երկրի թիվ մեկ ղեկավարի ուղղակի հովանավորությամբ,
– Ընկերությունից, բարեկամությունից բորենիանալը օրվա ռեժիմի վստահությունը շահելու ամենակարճ ճանապարհն է,
– Տգիտությունը, տխմարությունը, տմարդությունը, տկարամտությունը, տականքությունը ռեժիմի վստահությունը շահելու երաշխիքներ են,
– Գիտելիքը, միտքը, կարծիք ունենալը, առավել ևս արտահայտելը իշխանության ներսում և իշխանության համար վերահսկողության ենթակա երևույթ/գործողություններ են,
-Օրվա ռեժիմին է վերապահված թե անձային, թե հասարակական լավի-վատի, ճշտի-սխալի, բարու-չարիքի, բարոյականի-անբարոյականի, թույլատրելի-անթույլատրելիի սահմանումն ու իրավիճակային գնահատականը,
– Առաջնայինը ռեժիմի կամքն է, հովանավորությունը, օրենքի և իրավունքի կիրառությունը և կիրառության ժամանակն ու ձևը որոշում է ռեժիմը:

Անկախ ՀՀ ռեժիմների միմյանց փոխանցած այս արժեհամակարգի հետևանքով տրոհված, միմյանց դեմ թշնամացած, փոխօտարած խմբերով է Հայաստանի հանրապետության բնակչությունը գնում Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին