▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձյուն գա գլխիդ, Անիտա». հայ դպրոցականները ասմունքելու են Պուտինի համար

Հայտնի երգահան Անիտա Հախվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձյուն գա գլխիդ, Անիտա,- առաջինը էս անցավ մտքովս, երբ Մարիամը եկավ դպրոցից ու հպարտ տեղեկացրեց.
-Մամա, շնորհավորի ինձ, ես Պուտինի առջև ասմունքելու եմ:
2 միկրոկաթված տեղնուտեղը ստացա, նախ` ասմունք բառից, հետո Պուտինից: Էլ չեմ ասում` էսքան դարդի մեջ «շնորհավորելը» ինչ հարված էր… Ասում եմ.

– Բացառվում ա, կասես մայրս դեմ ա:
– Մաաամաա, ինձ են ընտրել, ես ուզում եմ, ի՞նչ վատ բան կա:
Սկսեցի Կուռսկ սուզանավից, անցա Բեսլանին, Ուկրաինային, հետո զգացի` 13 տարեկանի համար շատ ստացվեց:

-Մամա, բայց մե՞զ վատ բան արե՞լ ա:
Ուզում էի ապրիլյան պատերազմից մտնել, բայց լեզուզս կծեցի, շատ մութ թավուտներ կան մերոնց պահով, իսկ Մարիամը հարցնող ա:
Ու էսքանից հետո լսում եմ.
– Մամա, ես պետք ա գնամ, խոսք եմ տվել Նաիրա Օսիպովնային:

Վաղը Մարիամին պատմելու եմ Մամիկոնյանց տան Վասակ դավաճանի մասին»:

Նշենք, որ ըստ տեղեկությունների հոկտեմբերին 14-ին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երևանում այդ օրը տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից անցնելու է Բելառուսին, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնելու է Հայաստանի ներկայացուցչին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին