▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դա Փաշինյանի ամենաապաշնորհ նախաձեռնությունն էր». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացությանը, որ, այնուամենայնիվ, դատարանների դռներ արգելափակելու գործողությունը կոպիտ սխալ էր։ Փաստացի դա Փաշինյանի ամենաապաշնորհ նախաձեռնությունն էր, որին իհարկե ես էլ եմ մասնակցել ու պատասխանատվություն եմ կրում։
     Խնդիրն այն է, որ այդ սխալը մինչև վարչապետի պաշտոնավարման ավարտը ուղեկցելու է մեզ ու մենք այդպես էլ մինչև վերջ չենք կարողանալու հիմնավորել դրա օրինականությունը։ Ես փորձել ու փորձում եմ հիմնավորել, բայց չի ստացվում։


     Եթե արգելափակման գործողության փոխարեն հենց ամենասկզբից խաղի մեջ մտներ խորհրդարանը, ապա ներկայումս բոլորովին այլ արդյունքներ կունենայինք։
     Չնայած այս հիմնախնդրում ստորջրյա քարերը չափազանց շատ են, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ համապատասխան հետևություններն արվել են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին