▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ աշխատակիցն առանձնապես խոշոր չափերով կաշառք է պահանջել

Քաղաքացի Արմինե Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Արմինե Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ  ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 հազ. ԱՄՆ դոլար կաշառք՝ իր բնակարանի հարկադիր աճուրդը տևական ժամանակով հետաձգելու համար:

Քաղաքացի Արմինե Կ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին