▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դալանները նկարազարդողները միայն պատվոգրեր են ստացել. ոչ մի գումար նրանց աշխատանքի դիմաց

Ֆոտոլրագրող Նարեկ Բախտամյանը, ով օրեր առաջ  ֆեյսբուքյան իր  էջով Երևանի կամարանցումները նկարազարդած նակարիչներին կոչ էր արել համախմբվել և պահանջել իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարը, որը նրանք չեն ստացել, երեկ իր էջում գրառել է.

«Տարոն Մարգարյանը հավաքեց դալան նկարող նկարիչներին և շնորհեց շնորհակալագրեր: Ոչ մեկ չհարցրեց, թե իրականում ինչքան գումար էր իրեն հատկացված և ինչքան իրենք ստացան: Ես ուզում էի հավաքել բոլոր դալան նկարող նկարիչներին և պահանջել նախատեսված գումարները: Ինչևիցե… Ես չգիտեմ`  ով է համարում իրեն հայ արվեստագետ, բայց հայ արվեստագետին գցողը արյունոտ արցունքներով պետք է լացի, որ ներում ստանա, այլ ոչ թե պատվոգիր բաժանի դրա համար»:

Հիշեցնենք, որ այս  խնդրի վերաբերյալ ASEKOSE.am-ը հարցումով դիմել է Երևանի քաղաքապետարան և խնդրել հայտնել, թե կամարանցումները նկարազարդած նկարիչներին որքան գումար է հատկացվել իրենց աշխատանքի դիմաց, բայց պատասխան նամակում քաղաքապետարանը խուսափել էր պատասխանել այդ հարցին` այն շրջանցելով

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին