*** Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Դանիայի հայերը բողոքի գործողություններով ու «դավաճան» վանկարկումով են դիմավորում Կոպենհագեն ժամանած Նիկոլ Փաշինյանին»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: *** |
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել խաղաղության պայմանագրի մեջ և ստորագրել այն։ Այս մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենացանկալի ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է: «Վերջերս Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր միջպետական սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, դառնում են պետական սահմաններ»,- ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նա նշել է․ «Մեր տարածաշրջանային կայունության համար ևս մեկ առանցքային կետ է իմ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերականգնեն և կբացեն տրանսպորտային և այլ հաղորդակցությունները այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձության սկզբունքներին»։ |
Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet