▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը Նիկոլ Փաշինյանի գրառումը քարոզչական խախտում է որակել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտապատման թեմայով  տեղադրված լուսանկարին և կից գրառմանը․ «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»։

Դանիել Իոաննիսյանն իր հերթին նշել է, որ հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել։

«Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անեն։ Սա «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի խախտում է։

Նիկոլ Փաշինյան և Սուրեն Պապիկյան, խնդրում եմ բացառել ձեր թիմի կողմից օրենքի հետագա խախտումները»,-գրել է Իոաննիսյանը։

«Ավելի ուշ Իոաննիսյանը նոր գրառում է արել. 

Քանի որ կարծիքիս տարընկալումներ կան, հստակեցնեմ.

1. Այո, ՍԴ-ի հարցը հանրաքվեով լուծելը լեգիտիմ ու ողջունելի է: Չկա ժողովրդից բարձր իշխանություն:

2. Առանց ՍԴ-ի եզրակացության հարցը հանրաքվեի դնելը բխում է Սահմանադրության տրամաբանությունից (թեև հակասում է դրա որոշ կարգավորումներին) և չկար այլ ողջամիտ տարբերակ:

3. Այո, ՍԴ-ի հարցը լուծելու ավելի լավ եղանակներ կային, որոնք սակայն իշխանությունը ժամանակին բաց թողեց, քանզի պարզապես անփորձ էր:

4. Հանրաքվեն պետք է բավարարի ամենաբարձր ստանդարտներին և անթույլատրելի է նախընտրական քարոզչության որևէ կողմի նկատմամբ ատելության տարածումը:

5. Քաղաքացիական հասարակությունը պետք է լինի առավելագույնս բծախնդիր խախտումների նկատմամբ՝ հանրաքվեի արդյունքների որևէ շահարկման բացառման համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին