Ըստ «ՉԻ» աղբյուրների, դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում: Հիմնական խնդիրը և ներկուսակցական «կռվախնձորը», ինչը հին ընկերներից շատերին հանգիստ չի տալիս, դաշնակցության ներկայացուցիչներին ԼՂՀ կառավարման գործում ընդգրկելու փաստն է, որի վերաբերյալ դարակազմիկ կուսակցության ներսում մեծ շփոթ է առաջացել:
Բանն այն է, որ մոտ ապագայում ԼՂՀ վարչակագմը համալրելու են դաշնակցության հին կորիզը ներկայացնող կուսակցականներով, որի շուրջ էլ քաղաքական թիմի ներսում հայտնի մրցակից դեմքերը` Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը և այլք, փորձում են յուրովի հարցեր լուծել, ինչպես նաև իրենց «յուրայիններին» տեդավորել լավագույն տեղերում ու ԼՂՀ պատասխանատու ուորտներում: Թե ինչքանո՞վ կստացվի դաշնակցության առանցքային դեմքերին հաջողել այս գործում, և արդյոք նրանց վստահելի կադրերը կհաստատվեն հատկապես քաղաքաշինության ու պաշտպանության ոլորտներում` «ՉԻ»-ն փորձել է ճշտել և´ Վահան Հովհաննիսյանից և թե´ Արմեն Ռուստամյսւնից, սակայն հին ընկերներից և ոչ մեկը չի պատասխանել թերթի հեռախոսագանգերին:
Թեև նրանցից երկուսն էլ շատ հաճախակի են շեշտում իրենց դաշնակցական «առավելությունների» մասին՝ ասելով, որ իրենք գերադասում են երկար ժամանակով լռության «ուխտ» պահել՝ ի տարբերություն այն քաղաքական թիմերի, ովքեր խելքները տվել են խոսելուն: