Բարձրագույն Դատական Խորհրդի թեթև ձեռքով փոթորկվել է Դատական դեպարտամենտի աշխատակիցների առօրյան: Դատական դեպարտամենտում հետաքրքիր իրավիճակ է հասունանում: Դեպարտամենտի իրավաբան աշխատակիցներն անթաքույց զայրութով են ընդունել իրենց գործընկեր Նարեկ Գաբրիելյանի հայտնվելը Վերաքննիչ դատարանի առաջխաղացման ցուցակում:

Նրանցից շատերին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ մինչ այդ ոչնչով աչքի չընկած, իր աշխատանքային կենսագրությունը դատական դեպաարտամետում սկսած և երբևէ որևէ առաջարկով հանդես չեկած Հայաստանի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ Նարեկ Գաբրելյանը հավակնում է բարձր ու պատասխանատու պաշտոնի:

Դեպարտամանետի աշխատակիցներից շատերը նրան համարում են բոլոր ժամանակների ղեկավարների թուղթ տանող բերողը, նրանք անգամ նշում են , որ Նարեկի մինչ օրս կատարած աշխատանքային պարտականություններն էլ բավական հեռու են գոնե դատավորի տեսական գիտելիքներ ապահովելու համար:


