▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը` Գագիկ Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով։ Այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

ԱԱԾ-ն ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։

Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին