▲ Դեպի վեր

Կիրակի, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Դատարանն ամբողջությամբ մերժել է իմ դեմ Եհովայի վկաների հայցը․ Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելիներ,

Ինչպես տեղյակ եք, Եհովայի վկաները դատական հայց էին ներկայացրել իմ դեմ։ Դատական գործընթացը քննվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և այսօր հրապարակվել է դատարանի վճիռը։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Եհովայի վկաների հայցը։

Որդիական երախտագիտությունս եմ հայտնում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին՝ հայրական հոգածության, աջակցության և զորակցության համար։ Շնորհակալությունս նաև իմ քահանա եղբայրների և շատ սիրելի հավտացյլներին:

Հատուկ շնորհակալություն փաստաբանական խմբին՝ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ովքեր այս ընթացքում եղան կողքիս։

Շնորհակալ եմ նաև բոլորիդ՝ ձեր աղոթքների և կողքիս լինելու համար։

Աստված օրհնի ամենքիս և պահպանի մեր երկիրը ամեն տեսակ փորձություններից»։

Դիտեք նաև՝

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես գիտեք, Եհովայի վկաները` (1) բանակում չեն ծառայում, քանի որ գտնում են, որ զենք վերցնելը մեղք է, (2) դեմ են և չեն ընդունում արյան փոխներարկումը՝ որպես բժշկություն մեջ կիրառվող միջոց, (3) ազգության հիմքով թշնամիներ ճանաչելու գաղափարը չեն կիսում, (4) Եհովայի վկաների մոտեցումը «հայրենիք» հասկացությանը ևս որոշակիորեն տարբերվում է, ըստ նրանց հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում են, և գալու է ժամանակ, որ սահմաններ չեն լինելու։
2023թ․ աշնանը Արցախից արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Զարեհ Աշուրյանը Եհովայի վկաներ հանդիսացող մի քանիսին էր մոտեցել և վերը հիշյալ թեմաների հետ կապված հարցեր էր ուղղել: Այդ օրվա միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը և մի խումբ Եհովայի վկաներ հայց էին ներկայացրել դատարան պահանջելով Տեր Զարեհ Աշուրյանից՝ բռնագանձել գումարներ և պարտադրել ներողություն խնդրել և հերքում հրապարակել:
14.03.2025 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին:
Դատարանը հաշվի առնելով նաև կողմերի կարգավիճակը, անձերը, պատերազմական իրադարձությունները և Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին սպառնացող վտանգները (հանրահայտ փաստեր), գտել է, որ այդ որակումները, գուցե ոչ հաճելի, ոչ ընդունելի և նաև մասամբ կոպիտ են, սակայն զրպարտելու կամ վիրավորելու նպատակով և դիտավորությամբ ասված չեն եղել։ Ընդ որում, Դատարանի համոզմամբ, արտահայտությունները անելու դիտավորությունը միջին վիճակագրական հայ մարդու կողմից ևս օբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես քննադատություն՝ երկրում տիրող իրավիճակով, հրամայականներով, կրոնական տարբերություններով (քահանա և կրոնական այլ կազմակերպության ներկայացուցիչներ) պայմանավորված, սակայն ոչ վիրավորանք և/կամ զրպարտություն։ Հետևաբար՝ ժողովրդավարական հասարակությունում, ինչպեսին է Հայաստանի Հանրապետության հասարակությունը, չի կարող խոսքի ազատությունը անհամաչափ սահմանափակման ենթարկվել միայն այն բանի համար, որ որևէ անձի համար իր վերաբերյալ արտահայտված կարծիքը, քննադատությունը ոչ հաճելի է և գուցե նաև կոպիտ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին