▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանում ամբաստանյալը ինքնավնասման փորձ է արել. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Բանդայի գործով»  դատաքննության այսօրվա դատական նիստի ժամանակ անբաստանյալներից մեկը փորձել  է ինքն իրեն վնասել:

armnewstv.am-ը մանրամասներ է ներկայացրել արտակարգ պատահարից ու գրել, որ դահլիճ երկուսում դատական նիստը սկսվել ու ավարտվել է, երբ դատավորը չէր հասցրել իր աթոռին նստել: Այս ամենն սկսվել է այն ժամանակ, երբ դատավորը հորդորել է նստել ներկաներին: Դավիթ Գալստյանը չի նստել  ու կանգնած ինքնավնասման փորձ է արել:

Մի քանի ակնթարթում երիտասարդները հասցրել են կտրող գործիքով հետքեր թողնել որովայնի, ձեռքի ու պարանոցի հատվածում: Այնուհետև սկսվել է  բախումը: Ոստիկաններն ու ամբաստանյալները քաշքել են  միմյանց:

Այլ մանրամասներ`armnewstv.am-ի տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին