Մարտի 1-ի միտինգը ընդդիմադիր ուժերի համախմբման աստիճանի մասին պատկերացում պետք է տա: Ժողովրդին պարզորոշ պիտի ասվի՝ ով ով է և ինչ է ուզում անի ու ինչպես: Դատարկ լոլոներ չկարդաք ժողովրդի գլխին ու ուղարկեք տուն թեյ խմելու կամ էլ ժարիտ արած կարտոշկա ուտելու:
Ձեր անիմաստ ճառերն էլ չսկսեք կարդալ: Ինչ ասվելու էր վաղուց ասված վերջացրված է: Խոսքի ժամանակը ավարտվել ու անցել գնացել է, եկել է գործի պահը: Շանթը իր օրինակով ցույց տվեց գործելաձևը: Նենց որ պրակտիկ դա էլ արդեն տեսել եք ու գիտեք:
Եթե հայտնի 4 կուսակցությունները իրար հետ լեզու են գտել ու որոշել են տեր կանգնել ժողովրդի դատին, ուրեմն տղամարդ եղեք ու բացեիբաց ասեք ձեր որոշման մասին: Չնայած ՀԱԿ-ից բացի մնացածի իրական շահագրգռությունները ոչ էլ հայտնի են: Հատկապես ԲՀԿ-ինը:
Ինչ որ է: գոնե այնքանով մարդ եղեք որ մի որոշակի խոսք ասեք այս ժողովրդին որ ժողովուրդն էլ իմանա ինչ անի ու ոնց իր գլխի ճարը տեսնի: Հո մենակ դուք չեք, որ ձեզնով միայն մխիթարվի: Կգտնվեն մարդիկ ովքեր իրոք գործ կանեն, եթե դուք ունակ չեք գործ անելու համար:
Դատարկ լոլոներ չկարդաք ժողովրդի գլխին ու ուղարկեք տուն՝ թեյ խմելու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet