▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորը ցուցմունք չի տալիս.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչադրյանը ձերբակալվել է։ Դատավորը կասկածվում է 20 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին: Վերջինիս շահերի պաշտպան Կարեն Թումանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ փաստացի, դատավորը կաշառք չի ստացել եւ նշված հանգամանքը իրականությանը չի համապատասխանում: Խ. Խաչատրյանի մտերիմները մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում նշել են, որ դատավորը իր սեղանին դրված գումարին չի էլ դիպչել: Երեկվա դրությամբ դատավորի մասնակցությամբ դեռ որեւէ քննչական գործողություն չէր իրականացվել: Նա ցուցմունք չի տալիս»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին