▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը. փաստաբան

Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը: Այս մասին այսօր՝ Հակակոռուպցիոն Կոմիտեի բակում, ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբան Լիանա Գասպարյանը:

«Ես խորհուրդ կտամ մեր հարգելի դատախազին՝ մինչև վաղվա դատական նիստը ցուցաբերել քաղաքական արիություն և մինչ դահլիճ ներկայանալը հայտնել ինքնաբացարկ ու չմտնել այսպիսի ապօրինությունների տակ:

Մեղադրող Արգամ Ղալաքյանը իր կողմից բողոքարկում չի ներկայացրել և թույլ է տալիս ի լուր ամբողջ հասարակության՝ տեսաուղերձով, կոպիտ կերպով ոտնահարի անմեղության կանխավարկածը: Սա քրեական վարույթ չէ, սա դատական իշխանության ղեկավարի կողմից 135 հատորանոց վրեժխնդրություն և վախի դրսևորում է: Նման պայմաններում հայտնել հասարակությանը հաստատված հանգամանքներով և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, աբսուրդի ժանրից է»,- նշել է նա:

Լիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ վաղվա դատական նիստով իրենց միջնորդությունը կքննարկվի, հավելեց, որ պաշտպանական կողմը՝ գոնե այս անգամ, դատարանից ակնկալում է արդար որոշում:

Դիտեք նաև՝ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է հասցեագրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին, որ նա առաջնահերթության կարգով քննության առարկա դարձնի Կարապետյանի խափանման միջոցի հարցը

«2026 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 10:30-ին, Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի, քաղաքական քրեական հետապնդման վերաբերյալ ունենալու ենք դատական նիստ»,– լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր յուրաքանչյուր ժամն էական նշանակություն ունի Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից:

📎Հիշեցնենք` 2025–ի դեկտեմբերից Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին