▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշման դեմ

Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է:

 

 

Այս մասին Facebook-ի իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 

 

 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, ինչից հետո Էջմիածինցիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը, որ Մանվել Գրիգորյանին թույլ չտան մտնել քաղաք:

Կարդացեք նաև՝ Էջմիածինցիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը, որ Մանվել Գրիգորյանին թույլ չտան մտնել քաղաք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին