▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։

 

 

«Դատավարական ընթացակարգով դրանք առաջին իսկ նիստի ժամանակ պետք է քննության առարկա դառնան. մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա։

 

 

 

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը բավարարել էր Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունն ու Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակել կալանքից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին