▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դավադրության մեջ եղել է հետևյալը՝ «Արցախը հանձնենք ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում»»

 

«Այս իշխանությունները, իմ կարծիքով, ոչ թե սխալվել են, այլ սա դավադրություն էր: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ներքին համոզվածություն ունեմ, որ այդ դավադրության մեջ եղել է հետևյալը՝ Արցախը հանձնենք, և ինձ հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում, իմ բռնապետական համակարգով հավերժ իշխեմ։

Խաղաղության պայմանագիր ասելով նա ձգտում է սրան և այժմ անակնկալի է եկել, որ հակառակորդն ավելին է ուզում։ Եվ նա ցայտնոտի մեջ է»,- այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ մենք արհամարհված ենք ոչ միայն պարտության պատճառով, այլև՝ որ պարտության պատասխանատու իշխանությունը մինչև հիմա իշխանության ղեկին է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին