«Խաղաղության» համաձայնագիր. սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա անդրադարձել է օրեր առաջ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին: «Էն անձնավորությունը, որ մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որքանո՞վ է լիազորված: ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն, ՀԱՊԿ-ի խորհրդի անդամ կարող է լինել պետության ղեկավարը, 2018-ին էլ փոփոխություն արեցին, ինչպես նաև՝ Կառավարության ղեկավարը, եթե այդ մասին նախատեսված է ներպետական օրենսդրությամբ: Ես այդպիսի օրենք չեմ տեսել, որը վարչապետին լիազորի մասնակցել ՀԱՊԿ խորհրդին՝ որպես անդամ... ՀՀ գործող Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, պետության գլուխը նախագահն է: Էդ որ ասում են՝ երկրի ղեկավար, առաջին տիկին, տենց բան չկա: Ղեկավարը Հանրապետության նախագահն է, այլ է խնդիրը, որ ՀՀ էսօրվա նախագահը Հայաստանի ղեկավարման հետ էնքան կապ ունի, ինչքան ես՝ լազերային էպիլյացիայի»,- նշել է Պետրոսյանը: Անդրադառնալով հարցին, ըստ որի՝ «քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը, Գևորգ Պետրոսյանն ասել է հետևյալը. «Մարդը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, վերջին պահին հրաժարվում է ստորագրել, դա նշանակում է՝ պայմանագրի տեքստին ծանոթ չի եղել, երկրորդ վարկած, եթե ծանոթ է եղել, ինչի՞ ժամանակին ձեն չի հանել: Բերում են, դեմը դնում են փաստաթուղթ, վերջին պահին որոշում է հայրենասեր ձևանա՞լ»: Խոսելով հնարավոր «խաղաղության համաձայնագրի» մասին՝ նախկին պատգամավորը նշել է. «Երեկ կրակոցներ են եղել, վիրավոր կա, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Նույնն է, ոնց որ մեկին ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես էդ աղջկան: Ես չեմ հավատում որևէ խաղաղության համաձայնագրի»: |
«Նույնն է, որ ասես՝ գալու ենք աղջկադ ուզելու, բայց մինչև նշանդրեքի օրը անընդհատ քլնգես աղջկան»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet