▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Շահնազարյանի կոչը Փաշինյանին և Վանեցյանին

ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը տեսաուղերձ է տարածել, որում կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

Նա անդրադարձել է Փաշինյան-Վանեցյան հեռակա հակամարտությանը եւ նշել, որ ակնհայտ է, որ նրանք մոտեցել են մի սահմանագծի, որից այն կողմ արդեն մեծագույն վտանգ է․

«Միմյանց դեմ ուղղված այս խաղում ձեզանից ոչ մեկ չի շահելու։ Առավել եւս չի հաղթելու։ Երկու կողմից էլ թափանցիկ ակնարկներ են արվում, խոսվում հետեւանքների մասին։ Այս սահմանագիծը, որին հասել եք, այն եզրագիծն է, որից հետո արդեն պետության շահն է։ Դուք չեք շահելու, երկուսդ էլ կորցնելու եք»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ամենի արդյունքում մեծ կորուստներ կարող է ունենալ մեր պետականությունը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին