ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում լուր էր տարածվել Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի է ենթարկել վերաբերյալ:
Ըստ այդ հրապարակումների՝ վրաերթը չի գրանցվել ոստիկանությունում եւ Սանասարյանը, իբրեւ, դրա համար օգտագործել է իր բոլոր լծակները։
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր այս տեղեկությունները, ապա ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է՝ մի ստախոս կնոջ կողմից: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Դիտեք նաև՝