▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամ

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Եվրադատարանը մերժեց սահմանադրական փոփոխությունները սառեցնելու՝ ՀՀ ՍԴ նախկին նախագահի և 3. . .

«Հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի». Արման Աբովյան

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն. . .

Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության

«Տենդ, դողէրոցք․․». Քանյե Ուեսթը վարակվել է կորոնավիրուսով

60 կմ/ժամ առավելագույն արագության որոշումը կարող է փոփոխվել, եթե արդյունք չտա

Այնպիսի հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես` իրենք են ընդդիմություն

Ի՞նչ կլիներ, եթե այս հարցերը սեպտեմբերին քննարկեինք․ Արարատ Միրզոյան

ԱԺ պատգամավորը՝ հարազատի մահը որպես կորոնավիրուսով մահացած գրանցելու լուրերի մասին

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝. . .

Փորձում են հետ կանգնել իրենց ասածից՝ «задний դնեն»․ Հրաչյա Հակոբյան

Հերթական ճողոպրածը շուտով դրսից կծաղրի Հայաստանի արդարադատության համակարգը

Գուցե լավն էլ հենց դա է. Սոֆի Դևոյանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ. . .

Սոլովյովը պատասխանել է Նավալնու՝ «Հայաստանը դադարել է լինել Սոլովյովի համար «բարեկամական. . .

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Հուսով եմ, որ երդումը միշտ պահելու եք. Արմեն Սարգսյանը՝ նորանշանակ դատավորներին

Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է...Արմեն Սարգսյան

Մոտ 22 միլիարդ դրամ ճանապարհաշինության և 10 միլիարդ սուբվենցիոն ծրագրերի համար

Այնպես չէ ՝բոլորը կարծում են, որ տուգանքները 10.000 դրամից բարձրացնելը վատ գաղափար է. Սիսակ Գաբրիելյան

Որոշ շրջանակների հաջողվեց խոսքերս անբարո ձևով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրում

Ի՞նչ է եղել իրականում. Ոստիկանության տեսանյութը Ստեփանավանի աղմկահարույց միջադեպի մասին

Ովքեր կարող ենք դիմակ չկրել բաց տարածքում. Պարետի նոր որոշումը

Բժշկական օգնություն Ֆրանսիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Իտալիայից, շուտով՝ նաև Գերմանիայից

Ուշադրություն... Գագիկ Սուրենյանի զգուշացումը

Արդարացված է. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին 580 միլիոնի պարգևավճար տալու մասին

Միանվագ դրամական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար․ ովքեր են շահառուները

«Կյանքի խոսք»-ը դիմելու է Կառավարությանը, որ իրենց օրեր հատկացնեն՝ եկեղեցիներում ծեսեր անելու համար

Դիմակ չկրելու տուգանքները, այնուամենայնիվ, բարձրանալո՞ւ են, թե՞ ոչ

16 օրը լրացել է, կազդուրված է, ինչի առթիվ բոլորիս շնորհավորում ենք․ Արարատ Միրզոյան

Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, ինչո՞վ է պայմանավորված այս նախագծերի հրատապությունը․ Գորգիսյան

Գեղարքունիքիում ոստիկանության Վարդենիսի բաժնի դիմաց դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

Վարակման 535, մահվան՝ 18 նոր դեպք

Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է․ Աննա Հակոբյան

Ստեփանավանում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև՝ դիմակ չդնելու համար

Համակարգը նրան սարքեց կռապաշտ՝ բութ ու անդեմ, միլիցիա-պեպելնիցա․ Հին ընկերը զգուշացնում էր

Երևանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի

Առիթը բաց չի թողնում

Որ քծնում եք, չեք ամաչու՞մ. Շուշան Պետրոսյան

Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է. ԱՆ խոսնակը պարզաբանում է

ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

«Ստիպված կդիմենք». Ե՞րբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը

Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու՞ դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց

Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով

Շատ եմ խնդրում՝ մի թողեք,  որ մեր կյանքի լույսը մարի․․․Օգնենք փոքրիկ Ռազմիկին

«Դու, սրբելով քրտինքդ, այդպես էլ դիմակը չփոխեցիր` ապացուցելով, որ դիմակ կրելն ընդամենը. . .

Բա հիմա ի՞նչ ենք անելու, ու՞ր մնացին գիշերային ճռռիկներն ու գազավատները մեր փոքր Երևանում

Դավիթ Տոնոյանին չեն զիջել․ լուրջ խոսակցություն է եղել. վարչապետի հրահանգը վերջնական էր

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան: Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր դիմումում Պետրոսյանը նշել էր, թե նպատակ ունի շարունակելու իր դիվանագիտական աշխատանքը: Նաիրի Պետրոսյանի կինն էլ աշխատում է Նյու Յորքում ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ավարտով իշխանություն-Ծառուկյան հակամարտությունը ոչ միայն չավարտվեց, այլեւ մտավ նոր փուլ: ՔՊ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում իշխանությունները ստուգումներ կսկսեն Աբովյանի քաղաքապետարանում, որոնք կընդգրկեն ոչ միայն Վահագն Գեւորգյանի պաշտոնավարման ժամանակահատվածը, այլեւ դրան նախորդած Կարապետ Գուլոյանի քաղաքապետության շրջանը: Գուլոյանը Ծառուկյանի փեսան է, եւ նրա քաղաքապետության ընթացքում առկա են աղաղակող խախտումներ»:

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ: Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։ Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։ Ընկերությանը մեղադրում են ցածրորակ աշխատանք իրականացնելու մեջ։ Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով վնաս՝ մոտ 24 միլիարդ դրամի։ Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի այլ տնօրեն է ունեցել, բայց Բեգլարյանն ինքնակամ մուծել է ընկերության փոխարեն։ Նա խոստացել է քիչ-քիչ մարել պետությանը պատճառած վնասը»։

«168 ժամ» թերթը գրում է. «Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։ «Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։ Նման կերպով է իրեն դրսեւորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։ Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, եւ ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման եւ գների ձեւավորման հարցում»,- ասել է նա»:

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 5-ին Ազգային ժողովում պետք է տեղի ունենար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր պաշտպանության նախարարության բյուջեի կատարողականը: Սակայն ինչպես հայտարարվեց այդ օրը, նախարար Դավիթ Տոնոյանը գործուղման էր մեկնել, ուստի նա ԱԺ-ում այսօր կներկայացնի 2018թ. բյուջեի կատարողականը: Բայց պարզվում է, որ օրվա տեղափոխությունը նախապատմություն ունի: Մասնավորապես, հունիսի 5-ին Ազգային ժողովում է եղել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ իշխող խմբակցության հետ լուրջ խոսակցություն է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գաբրիել Բալայանն ասել է, որ ինքը կարող է ներկայացնել 2018թ. բյուջեի կատարողականը, սակայն նրան բացատրել են, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչապետի կողմից ասվել է, հրահանգվել է, որ առաջին դեմքերը պետք է ներկա լինեն քննարկումներին: Նկատենք, որ վարչապետի հրահանգից «վախեցած» անգամ արձակուրդի մեջ գտնվող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր երեկ ներկայացել ԱԺ ու անձամբ մասնակցել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին: Միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ ԱԺ չեկավ բյուջետային քննարկումների»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի եւ Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով, եւ իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը: Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է, եւ այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով եւ ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց»:

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Eadaily.com ռուսական պարբերականը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցին, Պուտինի հետ հանդիպմանը ներկա է եղել արարողակարգով չհամաձայնեցված, կառավարության կայքի գործուղումների բաժնում չարձանագրված անձ` «Բիզնես-Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը(ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին): Փորձեցինք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից ճշտել` ինչի մասին է խոսքը: «Դավիթ Փափազյանը մեզ հետ եկել էր Սանկտ Պետերբուրգ, ուր տնտեսական ֆորումի շրջանակներում պայմանագիր էր ստորագրել ռուսաստանյան իր կոլեգայի` «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրեւի հետ, այնուհետեւ նույն օրը վերադարձել է Հայաստան»: Բոլոր դեպքերում, նա Պուտինի հետ հանդիպմանը ներկա էր: «Այո, ինքը` հայկական պատվիրակության կազմում, Կիրիլ Դմիտրեւը` ռուսական պատվիրակության կազմում, մասնակցում էին այդ հանդիպմանը»: eadaily.com-ը գրել էր նաեւ, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաեւ ԴԱՀԿ նախկին պետ, Ռուսաստանում ձերբակալված Միհրան Պողոսյանի մասին, ինչի վերաբերյալ Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում արագ գրել էր, եւ այդ արտահոսքը պարբերականը վերագրել էր Փափազյանին։ «Ֆորումի շրջանակներում Հայաստանի համար հեռանկարային եւ կարեւոր համաձայնագիր է ստորագրվել, ինչի համար մենք շատ ուրախ ենք, ես պաշտոնական մեկնաբանություն տվեցի, այլ հարցերի չեմ պատասխանում»,- ասաց խոսնակը»:

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թ. հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ, ինչը, բնականաբար, հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն, եւ լայն թափով սկսվել է մասնավորաբար մեքենաների ներկրման գործընթաց։ Այս թեմային քանիցս անդրադարձել ենք՝ ներկայացնելով նաեւ ոլորտի փորձագետների տեսակետները: Հասկանալի է, որ նման տեմպերով ներկրման արդյունքում պետբյուջեի մուտքերը նկատելի չափով ավելանալու են, ինչը լավ առիթ է հանդիսանալու այս ամենը ներկայացնել որպես արդյունավետ աշխատանքի արդյունք։ Հասկանալի է նաեւ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, առավել եւս, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ իրականում մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Չի բացառվում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինի այս խնդրին հրատապ կարգավորում տալը։ Ակնհայտ է, որ դա բխելու է միայն հանրության շահերից, եթե, իհարկե, հնարավոր լինի հաջողության հասնել»:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Պայմանավորվածությունը նախագահ Բակո Սահակյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ է՝ պայմանավորվել են, որ Բալասանյանը պետք է հրաժարական տա։ 10 օրից քիչ ավելի է, ինչ գործում է Բալասանյանի համազգային շարժումը՝ բավականին ուժեր են միացել, մեկնարկը վատ չէր, դրսից՝ սփյուռքից, նույնպես լուրջ աջակցություն կա, այդ թվում՝ եւ ֆինանսական։ Բալասանյանը եւս գտնում էր, որ հնարավոր չէ ե՛ւ նախագահի թեկնածու լինել ու քաղաքական գործունեություն վարել, ե՛ւ մնալ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Մինչ հրաժարականը, ժամը վեցից հետո էր նախագահականից իջնում իր գրասենյակ, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը կապ չունի այս հրաժարականի հետ, որոշումը ներսում է կայացվել»,- ասաց արցախյան աղբյուրը: Բոլոր դեպքերում, Վիտոյի ու Նիկոլ Փաշինյանի ջրերը նույն առվով չեն հոսում։ «Գուցե Վիտոյի քաղաքական գծերից մեկը հականիկոլականությունն է. հենց միայն այդ պատճառով նա չպետք է մնար այդ պաշտոնին»: Իսկ հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Բալասանյանն ու «ծռերն» իրար մաշեն, վերջում խաղի մեջ մտնի ոստիկանապետ դարձած Լեւոն Մնացականյանը ու դառնա նախագահ։ «Եթե անկեղծ, ապա` մինչեւ Լեւոն Մնացականյանի ոստիկանապետ դառնալը, այդ հնարավորությունը քննարկվում էր, բայց ոստիկանապետ դառնալով` թեման փակվեց։ Էս պահի դրությամբ բացառվում է նման բան, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Անցումային այս ժամանակահատվածում ոստիկանությունում պետք էր ուժեղ ձեռք, իսկ ոստիկանությունը պատերազմի ժամանակ զինվոր է, սովորական ժամանակ` ներքին անվտանգությունը պահպանող ամենակարեւոր կառույցը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանություններն առաջիկայում խստացնելու են քրեակատարողական հիմնարկների վերահսկողությունը, իսկ այսպես կոչված՝ «զոն նայողների», «օրենքով գողերի» եւ քրեական հեղինակությունների համար բարդ օրեր են սկսվելու, քանի որ գործի է դրվել ՔԿԾ «ծանր հրետանին»։ Օրեր առաջ Քրեակատարողական ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել՝ «օրենքով գողերին» եւ «զոն նայողներին» տեղափոխելով ԱԱԾ-ի «պադվալ»՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, իսկ բանտերում քրեական հեղինակություն համարվողների մեծ մասին՝ Գորիսի ՔԿՀ։ Հատուկ գործողությունը ղեկավարել է ՔԿԾ Հատուկ նշանակության բաժնի պետ, «Բոքս» մականունով հայտնի Լեւոն Ավետիսյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է նաեւ «Կադիրով» մականունով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի եւ կալանավորների վրա: Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաեւ Ռուսաստանում, եւ որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաեւ Ռուսաստանի իշխանությունները»:

«Փաստ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման գործընթացն առաջիկայում նոր փուլ է մտնելու, եւ ՀՀ մի շարք տարածքներում նորից ընթանալու են միավորումներ։ Այս հանգամանքը փոքր համայնքների ղեկավարների շրջանում դժգոհությունների ալիք է առաջացնում, քանի որ այդ կերպ համայնքներն ուղղակի կորցնում են իրենց դեմքը եւ դառնում են մեծ կառույցի մի փոքր դետալ։ Ի դեպ՝ «Փաստ» թերթի տեղեկություններով, համայնքապետները վերջին շրջանում ավելի ու ավելի են դժգոհում ընդհանրապես մարզերում տարվող քաղաքականությունից։ Ահա այս իրավիճակի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն առումով, որ հատկապես փոքր համայնքների մի շարք ղեկավարներ բողոքել են եւ սպառնացել ՝ դիմել կոնկրետ քայլերի, անգամ ճանապարհներ փակել։ Այս մասին զեկուցվել է իշխանության պատկան մարմիններին, ինչին հաջորդել է արձագանքը, թե՝ «էդ գյուղապետները ղալաթ կանեն, որ տենց բան կանեն, թող հանկարծ չփորձեն, թե չէ լավ չի լինի»: Այդուամենայնիվ, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, դժգոհությունները չեն նվազում, հատկապես մարզպետարանների աշխատանքից»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 5-ին Ազգային ժողովում պետք է տեղի ունենար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր պաշտպանության նախարարության բյուջեի կատարողականը:

Սակայն ինչպես հայտարարվեց այդ օրը, նախարար Դավիթ Տոնոյանը գործուղման էր մեկնել, ուստի նա ԱԺ-ում այսօր կներկայացնի 2018թ. բյուջեի կատարողականը: Բայց պարզվում է, որ օրվա տեղափոխությունը նախապատմություն ունի:

Մասնավորապես, հունիսի 5-ին Ազգային ժողովում է եղել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ իշխող խմբակցության հետ լուրջ խոսակցություն է ունեցել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գաբրիել Բալայանն ասել է, որ ինքը կարող է ներկայացնել 2018թ. բյուջեի կատարողականը, սակայն նրան բացատրել են, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչապետի կողմից ասվել է, հրահանգվել է, որ առաջին դեմքերը պետք է ներկա լինեն քննարկումներին:

Նկատենք, որ վարչապետի հրահանգից «վախեցած» անգամ արձակուրդի մեջ գտնվող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր երեկ ներկայացել ԱԺ ու անձամբ մասնակցել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին: Միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ ԱԺ չեկավ բյուջետային քննարկումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին