▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավոսը ղալաթ է արել…

Հայաստանի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում ոչ բոլորն են հանգստանում: Արդեն երկրորդ օրն է, ինչ այստեղ իր աշխատանքներն է սկսել «Համահայկական տնտեսական» առաջին համաժողովը…Լավ է չէ՞,  իսկը Դավոսի ոգով…

Դե համշխարհային ազգ ենք էլի խոսք չկա…Բա ողջ աշխարհն իր Համաշխարհային ֆորումն ունենա, հավաքվեն Դավոսում մենք չունենա՞նք...Մենք ինչո՞վ ենք պակաս...Ընդ որում մերը մի քայլ առաջ է, մերն ընդդիմադիր է, մերը ոչ իշխանական և այլազանական է՝ այլընտրանքային…
Նայեք միայն մասնակից քաղաքական-կուսակացական ուժերին՝ հարյուր հազարանոցից մինչև քաղաքական չհաջողված պրոյեկտներ ու երեք-չորս հոգիանոց կուսակցություններ: Բա  անունե՞րը...Միայն անուններն ինչ ասես արժե…

«Ազգային անվտանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն» է՛լ ծայրահեղ ազատամիտներ, է՛լ ռուսամետներ, է՛լ սոցիալիստներ, է՛լ նեոբոլշևիկներ, է՛լ բիզնես ծրագրով հիմնվածներ, է՛լ հայկական իվանիշվիլիներ…Մի խոսքով Դավոսը ղալաթ է արել…
Չէ, մերն ուրիշ է, մերը չորսը մեկում է, դեռ մի բան էլ ավել…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին