▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին հոդված է գրել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին հոդված է հեղինակել բրիտանական անվանի «The Guardian»-պարբերականում:

«Թուրքեր և հայեր, Հետևելով Էրդողանի ուղուն` մենք պետք է թաղենք մեր ընդհանուր ցավը» վերտառությամբ հոդվածում Դավութօղլուն ապրիլի 24-ի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանիի հղած ցավակցական ուղերձը գնահատել է կարևոր, համարձակ և դրական: Թուրք նախարարը կոչ է արել «ականջալուր լինել» Էրդողանի  այդ ուղերձի բովանդակությանը.փոխանցում է ermenihaber-ը:

Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ հայերի ու թուրքերի միջև եղած մեկդարյա խնդիրը առանց միմյանց լսելու հնարավոր չի լինի լուծել: Նա նաև կոչ է արել բոլորին աջակցություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների ավելի լավ ապագա կառուցելու գործին:

«Եթե մերձեցման ջանքերին լայն մասնակցություն լինի, ապա հաջողության կհասնենք: Թուրքիան պատրաստ է դրան»,- գրել է Դավութօղլուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին