▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դե հիմա սպասեք բացահայտումների». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այս «դարակազմիկ բացահայտման» հեղինակը իշխանական թիվ մեկ թելեգրամյան կանալն է: «Բացահայտման» իմաստն էլ այն է, թե իբրև ես ապրիլի 27-ին հանրահավաք են հրավիրել, բայց դա «մոռացել» եմ՝ գերադասելով Արթուր Վանեցյանի որդու հարսանիքը:
Իշխանության պրոպագանդայի համար նման կեղծիքն օրինաչափություն է. նրանց համար չափազանց «բարդ» է իրականությունը պարզելը: Հանրահավաքը տեղի է ունեցել, նույնիսկ ուղիղ ռեժիմով հեռարձակվել է յութուբյան մի քանի ալիքներով:
Դրանից հետո, ընդ որում՝ ուշացումով, ես, տիկնոջս հետ միասին, իսկապես մասնակցել եմ հարսանյաց հանդեսի՝ հարգելով հարազատ ընտանիքի հրավերը(հարսանիքին մասնակցելը քաղաքական ակտ չէ կամ դավադրություն ու հանցագործություն չէ):
Իշխանության կեղծիքն ինձ չի մտահոգում, այլ խնդիր է, որ Փաշինյանի խոսափողների նարատիվն ակտիվորեն շրջանառում են «ինծիլիգենտ» կոչվող քաղքենիներ, ովքեր, որպես կանոն, չեն «տեսնում» իշխանության հանցագործությունները, բայց խիստ «սկզբունքային» են դառնում, երբ անդրադառնում են Նիկոլի քննադատներին:
Դե հիմա սպասեք բացահայտումների, թե ինչպես է պատահում, որ ոմանց համար «լևոնականությունն» ընդամենը «մարդամեջ» դուրս գալու բրենդ է, որի ստվերում նրանք Նիկոլի սովորական սազանդարներ են՝ «ինտելեկտուալ» կրուտիտներով: Հա, չմոռանամ ասել, որ սրանց մեծամասնությունը ժամանակին Միշիկի գծի կրող էր, հեղափոխությանը հաջորդող առաջին շրջանում որոշեց ռեաբիլիտացվել՝ շահագործելով արժեքներ, բայց հատկապես՝ Առաջին նախագահի անունը, բայց հետո վերադարձավ իշխանության «ակտիվիստի» իր կոչմանը:
Սրանց տեսակի խտացումը հիմա վեր ընկած է Բաղրամյան 26 հասցեում՝ որպես սեփական թիմին ու արժեքները դավաճանած մեկը: Ակնարկս, թերևս, պարզ է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին