▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմի Մուրը հանդիպում է միաժամանակ երկու երիտասարդի հետ

Վերջին  շրջանում տարբեր ԶԼՄ-եր քննարկում են 51-ամյա հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի սիրավեպերը: Նշվում է, որ դերասանուհին հանդիպում է միանգամից երկու երիտասարդի հետ: Սկզբում Դեմի Մուրին նկատել են 27-ամյա երաժիշտ Շոն Ֆրայդի հետ, իսկ արդեն անցած շաբաթ նրան նկատել են 23-ամյա դերասան Ալեքս Պետտիֆերի հետ Մեքսիկայի լողափներից մեկում: Իսկ ահա օրերս դերասանուհուն նկատել են կրկին Շոն Ֆրայդիի ընկերակցությամբ:

Զույգը ներկա է եղել Լոս-Անջելեսի ակումբներից մեկում անցկացվող դերասանուհու աղջկա` Ռումերի համերգին: Նրանք նստած են եղել միմյանց կողքին, ջերմ զրուցել են և հետևել համերգին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին