ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հիվանդանոցում է... Մաղթում եմ առողջություն իմ լավ ընկերոջը, ուժ և կորով:
(Մեր լրատվամիջոցները չեն գրում այս մասին... Դե, Ազատ Գասպարյանը ոչ Միհրան Ծառուկյանն է, ոչ Լիլիթ Հովհաննիսյանը կամ Սիլվա Հակոբյանը, որպեսզի անմիջապես գրեին, արձագանքեին, տաղանդավոր դերասանին ապաքինում ցանկանային...)
Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց հենց Ազատ Գասպարյանից տեղեկանալ, թե ինչ առողջական խնդիրներ ունի դերասանը` զանգահարելով նրա բջջային հեռախոսին: Մեզ պատասխանեցին, որ դերասանը լուրջ խնդիրներ չունի:
«Մարդը ընդամենը եկել է հետազոտվելու, թույլ կտա՞ք»,- այսպես պատասխանեցին մեզ` իհարկե չներկայանալով:
Ի դեպ` Լևոն Մութաֆյանը րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում արել է նաև հետևյալ գրառումը.
Շնորհակալություն այն լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր անմիջապես արձագանքեցին... ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանը ժամանակ առաջ վնասվածք էր ստացել բեմում` «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացման ժամանակ: Առաջացել են ողնաշարին առնչվող խնդիրներ: Նրա ինքնազգացողությունը լավ է, գոհ է բժիշկների ցուցաբերած վերաբերմունքից: Հուսանք, որ այս խնդիրները չեն խանգարի նրան միշտ լինել բեմում: