▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան, հումորիստ Դելոն երեկ նշանվել է

Դերասան, հումորիստ Դելոն երեկ նշանվել է: 

esyes.am-ն է գրում այս մասին, ում էլ Դելոն  հայտնել է, որ նշանադրությունը Ծաղկազարդի օրը կազմակերպելը հատուկ միտում չի ունեցել. «Ես մի քիչ խենթ եմ: Ուղղակի կիրակի էր, որոշեցի օրինականացնել մեր հարաբերությունները: Հարսանիքը նախատեսում ենք ամռանը»:

Դելոյի ընտրյալը՝ Ռուզաննան ԱՄՆ-ում էր բնակվում: Զույգը մոտ 3 տարի համացանցով շփվել է, սակայն այս ընթացքում եղել է մի շրջան, երբ նրանք կապ չեն ունեցել իրար հետ. «Մեր շփումը վերսկսվեց նախորդ տարվա սեպտեմբերից: Մինչ այդ ուղղակի ընկերներ էինք, սակայն դրանից հետո սկսվեց մեր ամենօրյա շփումն ու հարաբերություններում այլ փուլ սկսվեց: Հունվարին հյուրախաղերով մեկնեցինք ԱՄՆ ու հանդիպեցի նրա հետ: Մեր տասնօրյա շփման ընթացքում ամեն ինչ ավելի հստակացավ: Իմ վերադարձից 20 հետո նրան կանչեցի այստեղ»:

Զույգի տարիքային տարբերությունը 1 տարի է. Դելոն 24 տարեկան է, Ռուզաննան՝ 23: Դերասանի ընտրյալն այսուհետ այստեղ է բնակվելու՝ հանուն սիրելիի: Այժմ նա բնակվում է մորաքրոջ տանը. «Քաղաքացիական ամուսնությամբ չենք ապրում միասին: Մինչ ամուսնությունը նա բնակվելու է մորաքրոջ տանը: Ամեն ինչ հին հայկական ավանդույթներով ենք անելու: Էս էդ դեպքը չի:)»:

Զույգը նախատեսում է մեծ հարսանիք անել, այդ իսկ պատճառով նշանադրությունը նեղ ընտանեկան շրջանակներում է կայացել. «Սա ուղղակի սիմվոլիկ բնույթ էր կրում»:

Ռուզաննան մասնագիտությամբ վարսահարդար է, Հայաստանում առայժմ չի աշխատում, սակայն Դելոն նշել է,  որ ինքն այն տղամարդկանցից չէ, ովքեր դեմ են, որ սիրելին աշխատի: «Ինքը սիրում է իր աշխատանքը և ես դեմ չեմ, որ աշխատի, պարզապես այս պահին հարմար աշխատանք չեմ գտնում իր համար»,- ասել է դերասանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին