▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանն ուզում է փոխել ազգանունը. Արթուրո Սայանն ընդդեմ ԶԱԳՍ-ի Վանաձորի մասնաճյուղի

Արթուրո Սայանն ընդդեմ ՔԿԱԳ /ԶԱԳՍ-ի/ Վանաձորի մասնաճյուղի...

Յուրաքանչյուր ոք օրինական կերպով իրավունք ունի փոխել իր անուն ազգանունը, բայց  Վանաձորի ԶԱԳՍ-ը իմ հայտին տվել է անհիմն բացասական եզրակացություն եւ հայտափաթեթը ուղարկել է արդարադատության նախարարություն: 

Հայտը մերժվել է նաեւ նախարարության կողմից, որոնք ըստ ներքին խոհանոցից ինձ հասած տեղեկությունների ասել են. «Մենք իսկի Պարույր Սեւակի թոռինը չենք փոխել, ուր մնաց Արթուրոյինը փոխենք»: 

 Ես անձնագրով՝ Արթուր Կարապետյանս, ցանկանում եմ փոխել անուն-ազգանունս եւ դառնալ Արթուրո Սայան: Այդ անուն-ազգանունը ոչ միայն իմ բեմական անունն է, այլեւ այդ կերպ ինձ ճանաչում են բոլոր ընկերներս, գործընկերներս, գործատուներս եւ այլք: Մերժման մեջ իրենք «իմ աչքն են մտցնում», որ բեմական անունը կամ գրական կեղծանունը հիմք չէ անձնագրով անվան-ազգանվան փոխման համար: Ես պնդում եմ, որ Արթուրթո Սայան անունը միայն իմ բեմական անունը չէ, այլ ես այն փաստացի կրում եմ: Գործին կցված են մի շարք վկայություններ բարեկամներիս, ճանաչված եւ հայտնի անձանց կողմից, թատերական բուկլետներ, աֆիշներ, պատվոգրեր եւ մի շարք տեղեկանքներ ռադիոընկերություններից, հեռուստատեսություններից, ֆիլմարտադրող կազմակերպություններից, թատերական գործիչների միությունից եւ այլն: Այդ բոլորը վկայում են այն մասին, որ ինձ ճանաչում են Արթուրո Սայան անվամբ:

Համաձայն ՀՀ կառավորության 23.06.2005թ.-ի թիվ 941-Ն որոշմամաբ հաստատված «Անվան փոխման կարգի ու պայմանների» 9-րդ կետի. «16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան եւ ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝ ... Թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն»:

ՀՀ կառավարության 23.06.2005թ.-ի թիվ 941-Ն որոշման 19-րդ կետում ասվում է. « Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ-ի մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում քաղաքացիական կացության ակտերի մասին ՀՀ օրենքի, սույն կարգի եւ այլ իրավական ակտերի պահանջներին,անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն, ինչպես նաեւ եթե անձը այն փոխում է 2-րդ անգամ...»

Այդպիսով, դատական գործընթացն արդեն տարիուկեսից ավել շարունակվում է... Ի դեպ դատական նիստերի միջև ինտերվալները 8 ամիս է:

 

Օրենքի պահպանում եմ պահանջում ՆՈՐ ՏԱՐՈւՄ...!!!

 

Դերասան Արթուրո Սայանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին